Սերժի օրոք ու Սերժից հետո
Թուրքիայի առաջատար լրատվականները շարունակում են ակտիվորեն լուսաբանել հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը: Թուրքական լրատվական կայքերն անդրադարձել են վերջին երկու օրերին Հայաստանում ծավալված իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի չկայացած հանդիպմանը: «Ermenihaber» լրատվական գործակալությունն առանձնացրել է թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած ամենաուշագրավ հրապարակումները: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը «Հայաստանում կառավարությունը հրաժարվեց հանդիպել Փաշինյանի հետ» վերնագրով նյութում մեջբերել է […]
2013թ. աշնանը սփյուռքի մի շարք արվեստագետներ ու մտավորականներ աննախադեպ նախաձեռնությամբ հանդես եկան՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեցին պաշտպանել նույնասեռականությունը: Մտավորականները դիմեցին Սարգսյանին հորդորով՝ Հայաստանի Հանրապետությունում ապահովել բոլորի հավասարությունը օրենքի առջև. «Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհրաժեշտ համարեց հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ օրինագիծը, որը վերջերս առաջարկվել էր Երևանում: Նույնասեռականության դեմ […]
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քրեաօլիգարխիկ համակարգի, մենաշնորհների դեմ պայքարը դժվար է: «Դա հեշտ չի լինելու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Միաժամանակ Մեհրաբյանը նշեց՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա միանգամայն լուծելու խնդիր է: «Եվ եթե լուծելի է շատերի մոտ, Հայաստանում ինչո՞ւ լուծելի չպիտի […]
Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկել է ընդդեմ ՀՀԿ-ի համաժողովրդական շարժման հանրահավաքը։ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը մեծ ավտոերթով ժամանել էր Գյումրի`հրապարակ եկել ավանդական ֆայտոնով։ Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում. դեպի Գյումրի ավտոերթը կշարժվի ուղիղ ժամը 15.00-ին՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից՝ 15-րդ […]
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը -Պարոն Կարապետյան, այսօր առավոտյան չգնացիք Նիկոլ Փաշինյանի հրավիրած բանակցություններին և Ձեր գնալը համարեցիք ոչ հեռանկարային՝ նկատի ունենալով, որ օրակարգը և ձևաչափը թելադրված է միակողմանի: Ըստ Ձեզ՝ հեռանկարային բանակցություններ ո՞ր դեպքում կլինեն: -Մեր հայտարարության մեջ մեկնաբանել ենք դա, և որևիցե տարբերություն մեր նախկին մեկնաբանության հետ չկա […]
Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա մասնավորապես շեշտադրել է քաղաքական գործընթացների բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության […]
«Ցանկացած մարդ, որը գոնե մեկ անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա՝ ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն։ Վարչապետ կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը երբեք չի կարող դիտվել իշխանափոխություն: Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, քանի որ խորհրդարանական մեծամասնության փոփոխություն չի եղել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ […]
Պուտինը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Այս հեռախոսազանգը, ակնհայտորեն շարքայիններից չէր։ Ռուսաստանի ղեկավարն այս բարդ, պատասխանատու իրավիճակում ցույց տվեց, որ անտարբեր չէ իրավիճակին։ Իրականում բարդ եւ պատասխանատու իրավիճակը միայն Հայաստանին չի վերաբերում։ Հայաստանի այլ ուղղությամբ զարգանալը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար. գրում է top-news.am-ը: Պուտինը զանգի ընկալումը Հայաստանում 1. Պուտինն իր աջակցությունը […]
«Իմ քայլը» շարժման աջակիցներից դերասան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ այս շարժումը չի կարելի համարել աննախադեպ, քանի որ նույնը եղավ նաև 88-ին, երբ մեծաթիվ մարդիկ էին դուրս գալիս փողոց, ու նրանք արդյունքի հասան: «Այս համակարգը չէր կարող երկար շարունակվել, հիշենք՝ ինչքան խնդիրներ ենք մենք մատնանշել այս տարիների ընթացքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Դանիելյանի՝ հաջորդ […]
























