14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ժողովրդի իշխանությունը ոչ ոք յուրացնելու իրավունք չունի. Ռուստամյան (տեսանյութ)

Ժողովրդի իշխանությունը ոչ ոք յուրացնելու իրավունք չունի, սա պետք է մենք հասկանանք. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ամենագլխավորն այն էր, որ առաջին օրվանից պետք է հասկանայինք, որ սա ժողովրդային պոռթկում է, և որ ժողովուրդն էր կանգնած այս բոլոր պահանջների հետևում»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ մենք անցյալի դառը դասեր ունենք, մեծ ոգևորությամբ ձեռք ենք բերում ժողովրդի իշխանություն, հետո այդ ամենը սկսվում է մսխվել: «Մենք այս զարթոնքը պետք է պահպանենք, այդ ներուժը վերածենք մեծ էներգիայի և հզորացնենք Հայաստանը, միասնականացնենք հայությունը»,- շեշտեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ