09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մոռացեք, այդ փողով պետությանը ոչ մի կոպեկի վնաս չի տրվել. Աղվան Վարդանյան

«Իմ խոստմանը համաձայն ես իմ մանդատը վայր դրեցի»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:

Դիտարկմանը` պատգամավորը պետք է իր խղճով առաջնորդվի և մանդատ վայր դնելը հակասահմանադրական է, ասաց. «Դուք կարծում եք ես դա չգիտե՞մ: Ես իմ ելույթի ժամանակ հայտարարել էի, եթե կուսակցությունս ցանկանա, ես պատրաստ եմ վայր դնել մանդատս»:

Հարցին` նրա` կուսակցությունից հեռացման քննարկում կա՞, Վարդանյանն ասաց. «Կուսակցության ընկերների հետ զրույց կունենանք, ըստ այդմ՝ դուք տեղեկություն կստանաք»: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու:

«Ծավալելու եմ Աղվան Վարդանյանի բուռն գործունեություն»,- ասաց նա:

Անդրադառնալով մամուլում շահարկվող թեմային մանկատան երեխաների բնակարան կառուցելու ծրագրի պատճառով, նրա դեմ կոմպրոմատներ կային, Վարդանյանն ասաց. «Մոռացեք, այդ փողով պետությանը ոչ մի կոպեկի վնաս չի տրվել, և այդ զառացանքները վաղուց հերքվել են»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ