Երեք ծաղիկ Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/
«Ես սուրբ Վարդանի զորությունն եմ բերել ու երեք ծաղիկ: Աղոթում եմ, որ ախպերս ընտրվի»,-հանրապետության հրապարակում բարձրաձայն աղոթում էր մի կին: Մանրամասները՝ տեսանյութում:
«Ես սուրբ Վարդանի զորությունն եմ բերել ու երեք ծաղիկ: Աղոթում եմ, որ ախպերս ընտրվի»,-հանրապետության հրապարակում բարձրաձայն աղոթում էր մի կին: Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո ՆիկոլՓաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքային մթնոլորտում քննարկումներ կունենան՝ հաշվի առնելով ընթացիկ քաղաքական իրավիճակի առանձնահատկությունները: «Մենք ասում ենք համերաշխություն, դա չի կարող ուղղակի կարգախոս լինել»,-նշեց նա: Կառավարության հետագա պաշտոնյաների անուններ Փաշինյանը չտվեց՝ նշելով, որ բազմաթիվ թեկնածուներ կան, սակայն դրանք դեռ պիտի քննարկվեն: «Իհարկե, էական փոփոխություններ կլինեն կառավարության կազմում»,-նշեց նա: Նիկոլ […]
Վաղ առավոտից Հանրապետության հրապարակում ուրախ տրամադրություն է: Երգ ու պարով մարդիկ ողջունեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու պահը: Հանրապետության հրապարակում մանկահասակ երեխաներ էլ կան: Henaran.am-ի տեսախցիկը որոշ կադրեր է ֆիքսել: Մանրամասները՝ տեսանյութում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության 11 պատգամավոր կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ներկայացնում ենք այդ պատգամավորներին: Մանվել Գրիգորյան Սեդրակ Սարոյան Կնյազ Հասանով Արսեն Միխայելով Միհրան Պողոսյան Արտակ Սարգսյան Սամվել Ալեքսանյան Արայիկ Գրիգորյան Մուրադ Մուրադյան Շիրակ Թորոսյան Ֆելիքս Ցոլակյան Արման Սահակյան Աշոտ Արսենյան
Հարգելի՛ քաղաքացիներ, Այսօրվանից ես դադարեցնում եմ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։ Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում […]
Ազգային ժողովում քիչ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 59 պատգամավոր, 42 դեմ քվեարկեց պատգամավոր: Ավելի վաղ ՀՅԴ, «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու: Իսկ քիչ առաջ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ 10 + 1 ձայն կտան Նիկոլ […]
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում իր ելույթում հորդորե որոշ քաղաքական գործիչների կարծիքներ չհայտնել, թե որ քաղաքական ուժն ինչպես պետք է մտածի կամ առաջնորդվի: Նա հավելց, որ իրենց դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չկա, խմբակցության դիրքորոշումը նորն է: Նա հավելեց, որ ամենուր ատելություն ու թշնամանք էր տիրում օրեր առաջ, իսկ մայիսի 1-ին խորհրդարանում կայացավ վարչապետի […]
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն խորհրդարանում իր ելույթում ասաց, որ ամբողջ ընթացքը մի տեսակ տոնական չի, ինչ որ անհավես է: «Այսօր մենք ընտրում ենք ոչ թե ԱԺ-ում ներկայացված խմբակցութույնների 1/3-րդի թեկնածուին, այլ ՀՀ սահմանադրության պահանջն ենք կատարում, որն է՝ ժողովրդի կամքը օրենք է, իսկ մեզ բոլորիս արդեն իսկ ակնհյատ է և պարզ, որ ժողովուրդը […]
Ազգային ժողվում վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, պիտի հաջորդեին պատգամավորների հարցերն՝ ուղղված նրան: Սակայն ի տարբերություն նախորդ անգամվա՝ այս անգամ Նիկոլ Փաշինյանին ոչ մի հարց չկար: Նախորդ անգամ 19 հարց կար, իսկ ելույթներն այս անգամ 5-ն են՝ նախորդ 30-ի փոխարեն:
«Ներքաղաքական կյանքում ավտոմատները պետք է լռեն հավիտյան, և համախոհության առանցքը պետք է լինի ՀՀ շուրջ հայկական պետականության կայացումն ու հզորացումը: Հենց սա է լինելու ձևավորվող կառավարության անհրաժեշտությունը, ձևավորելու՝ համերաշխության մթնոլորտ, իրավունքի շուրջ ազգային միասնություն»,-Ազգային ժողովում իր ծրագրային ելույթում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ-ում արտոնյալներ չեն լինելու և վերջ, ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու և […]




























