02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ին դուր չի եկել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը. Արմեն Բադալյան

«Մի՞թե վարչապետին թվում է, որ եթե ասեն՝ «մենք ՌԴ-ի հավատարիմ դաշնակիցներն ենք», ՌԴ-ն կբավարարվի դրանով եւ ճնշում չի գործադրի: Ճնշում եղավ: Լավրովը տեսակետ հայտնեց: Դա նշանակում է, որ մեր իշխանությունների կողմից կրկնվող նշյալ թեզը չաշխատեց, ՌԴ-ն խառնվեց մեր ներքին գործերին»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդման առնչությամբ ՌԴ արտգործնախարար […]

Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի քաղաքապետի ընտրություններին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին ճիշտ չի համարում մտնել մրցակցության մեջ: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Հարգելի և սիրելի իմ կողմնակիցներ, ընկերներ, համախոհներ և «Ալյանս» կուսակցության իմ գործընկերներ, խոստացածի պես, երկար քննարկելով ու նաև ձեզ հետ խորհրդակցելով, հանգեցի հետևյալ եզրակացությանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին […]

Ջրային համակարգում կորուստները 70%-ից ավելի են. նախարար

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Սևանի հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ «Ջրային կառավարման ոլորտն էական բարեփոխման կարիք ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ ջրային համակարգում կորուստները 70%-ից ավելի են։ Նախարարը հայտարարեց, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու համար կառավարությունն այս […]

Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը. Մշակույթի նախարարությունը հերքում է

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ նախարար Լիլիթ Մակունցը ամերիկահայ ռոք-երաժիշտ, աշխարհահռչակ «System of A Down» ռոք-խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանին 48 մլն դրամ է փոխանցել` թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար: «Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: ՀՀ մշակույթի նախարարը ոչ մի գումար չի հատկացրել Սերժ Թանկյանին»,-  ասել է  ՀՀ մշակույթի […]

ԲՀԿ-ն շուտով կներկայացնի իր թեկնածուին. Ն. Զոհրաբյան

ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, սպասե՛ք՝ կտեսնենք, թե ավագանու ցուցակը ով է գլխավորելու: Այս մասին  ասաց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա աբսուրդ համարեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանը կպարտադրի, որ ԲՀԿ-ն չմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին` հաշվի առնելով կուսակցության ռեսուրսները: «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է նման բան լինել, տեսականորեն […]

Կռավարության ամենամեծ թերությունն այն է, որ նա զբաղված է օրվա տակտիկական հարցերը լուծելով. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ընդունված է, որ իշխանության եկած ուժը իր գործունեությունը ամփոփում է 100 օր հետո, բայց հաշվի առնելով այն հանգամանքը,  որ այս կառավարությունը ժամանակավոր է և հաջորդ տարի տեղի են ունենալու ընտրություններ կարող էինք չսպասել այսքան: Հիշեցնենք, որ Օգոստոսի 17-ին հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է հանարահավաք՝ ամփոփելու իր վարչապետության 100 օրը: «Հեներան» […]

Ես էլ ասեմ՝ ինչու է Թորոսյանը լայն ժպտում. Ձեզ դուր եկավ այդ միտքը հա՞, ոնց որ. Կառավարության նիստը սկսվեց կատակով

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 2-ի նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփոթվեց եւ հարցը ներկայացնելու համար Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացրեց որպես ՀՀ ֆինանսների նախարար: Սա աշխուժություն մտցրեց ներկաների շրջանում: Փաշինյանը կատակեց. «Ներողություն, երեւի ձեր մասին էի մտածում, պարոն Ջանջուղազյան: Ես էլ ասեմ՝ ինչու է Թորոսյանը լայն ժպտում: Ձեզ դուր եկավ այդ միտքը հա՞, ոնց որ»: […]

Մեզ էլ 6 ամիս առաջ լուրջ չէին ընկալում. Արարատ Միրզոյանը՝ Հայկ Մարությանի մասին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համոզված է, որ դեռևս վաղ է գնահատականներ հնչեցնել «Ելք» դաշինքի պառակտման վերաբերյալ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հենց «Ելք» դաշինքը պառակտվի, պաշտոնական հայտարարություն կլինի դաշինքի կողմից: «Իմ անձնական մոտեցումն է, որ Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում, իհարկե, ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի» ու Նիկոլ […]

Ես չեմ իջնում իրենց մակարդակին եւ անձնական վիրավորանքներով պատասխանել չեմ ցանկանում. ՀՔԾ պետ

Խափանման միջոց փոխելու հարցը լուծում է դատախազը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադառնալով փաստին, որ նախօրեին 40-ից ավելի պատգամավորներ ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագրի տակ: Հարցին, թե «Մարտի 1»-ի գործով Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ այլ նախկին […]

Զոյա Թադևոսյան, դուք սխա՛լ եք. Նաիրա Զոհրաբյանը բարկացել է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զոյա Թադեւոսյան, դուք սխա՛լ եք. Կարդացի Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը, որ՝ «Ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն, դրանք գրավյալ տարածքներ են, դրանք հայկական հողեր չեն եւ այդ հողերը պետք է վերադարձվեն»։  Անկեղծ՝ չհավատացի, որ Զոյա Թադեւոսյանը, կամ որեւէ հայ մարդ կարող էր նման բան ասել։ Նայեցի տեսանյութը։ Շոկ էր։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի