10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր աղմուկ, նոր ձերբակալություն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած  խոսակցությունների` երկու օր առաջ Վրաստանում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան. նա Վրաստանում 5000 դոլարով ձեռք է բերել մեքենա: Սակայն Վրաստանի իրավապահները ձերբակալել են կեղծ թղթադրամների կասկածանքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց Վարդան Ղուկասյանից: […]

Ինչո՞ւ է թանկացել գյուղմթերքը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել:  «Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման […]

ԲՀԿ-ում դժգոհ մարդիկ կան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել: ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ ավագանու ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ` ուշ երեկոյան, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գեւորգ Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով կուսակցության որոշման դեմ: Ըստ նրա` ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ […]

Իսկ ի՞նչ է ասում պարոն Լավրովը. Ստյոպա Սաֆարյանը զարմացած է

«Ես զարմանում եմ, որ Սերգեյ Մարկեդոնովը չի տեսնում որևէ միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Նշենք, որ Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը քննարկման ժամանակ ասաց, որ Ս. Լավրովի խոսքերում չի տեսել […]

Երեւանի ավագանու ընտրություններով մեկնարկեց «Ելք» դաշինքի պառակտման գործընթացը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար  Դավիթ Խաժակյանը հաստատել է տեղեկությունը, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են դաշինքով եւ ավագանու ցուցակը գլխավորելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության անդամ է։  Օրեր առաջ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց «Կարգին հաղորդում»-ից հայտնի դերասան Հայկ Մարությանին։ Ստացվում է, որ Երեւանի ավագանու ընտրություններով […]

Հայտնի է՝ ով է գլխավորելու ԲՀԿ ցուցակը քաղաքապետի ընտրություններում

Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:  Այս մասին տեղեկացրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված քաղաքական խորհրդի նիստում որոշվել է՝ ԲՀԿ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երկրորդ հորիզոնականում է Պետրոս Ղազարյանը, ում հաջորդում է Արման Աբովյանը»,- ասաց Վահե […]

ՌԴ-ին դուր չի եկել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը. Արմեն Բադալյան

«Մի՞թե վարչապետին թվում է, որ եթե ասեն՝ «մենք ՌԴ-ի հավատարիմ դաշնակիցներն ենք», ՌԴ-ն կբավարարվի դրանով եւ ճնշում չի գործադրի: Ճնշում եղավ: Լավրովը տեսակետ հայտնեց: Դա նշանակում է, որ մեր իշխանությունների կողմից կրկնվող նշյալ թեզը չաշխատեց, ՌԴ-ն խառնվեց մեր ներքին գործերին»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդման առնչությամբ ՌԴ արտգործնախարար […]

Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի քաղաքապետի ընտրություններին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին ճիշտ չի համարում մտնել մրցակցության մեջ: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Հարգելի և սիրելի իմ կողմնակիցներ, ընկերներ, համախոհներ և «Ալյանս» կուսակցության իմ գործընկերներ, խոստացածի պես, երկար քննարկելով ու նաև ձեզ հետ խորհրդակցելով, հանգեցի հետևյալ եզրակացությանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին […]

Ջրային համակարգում կորուստները 70%-ից ավելի են. նախարար

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Սևանի հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ «Ջրային կառավարման ոլորտն էական բարեփոխման կարիք ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ ջրային համակարգում կորուստները 70%-ից ավելի են։ Նախարարը հայտարարեց, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու համար կառավարությունն այս […]

Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը. Մշակույթի նախարարությունը հերքում է

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ նախարար Լիլիթ Մակունցը ամերիկահայ ռոք-երաժիշտ, աշխարհահռչակ «System of A Down» ռոք-խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանին 48 մլն դրամ է փոխանցել` թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար: «Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: ՀՀ մշակույթի նախարարը ոչ մի գումար չի հատկացրել Սերժ Թանկյանին»,-  ասել է  ՀՀ մշակույթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված