25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ-ի մշակած նոր նախագիծը

ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում 2017 թվականի մայիսից գործարկված «Ռիսկերի կառավարում» համակարգում, ի թիվս այլ ռիսկերի կառավարմանն ուղղված գործիքների, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից, նորարարական մոտեցումների և ծրագրային լուծումների կիրառմամբ նախագծվել է նաև մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված և դրանց նկատմամբ ավտոմատացված ծրագրային հսկողության ապահովման գործիք: Արդյունքում հնարավորություն է ստեղծվել իրականացնել մտավոր սեփականության […]

Հնարավոր է սահմանային լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին

Ինչպես նախորդ տարիներին այս տարի եւս շարունակվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմատենչ հայտարարությունները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվել. «Իրադրությունը կայուն հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով։ Նման հանգիստ իրավիճակ չի եղել, հնարավոր է սակայն […]

Մանվել Գրիգորյանին զրկում են կոչումից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ ժամը 12-ին Էջմիածնի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ՝ «նոր Հայաստանի» ավանդույթներով․ քաղաքապետարանը «լայվով» կցուցադրի նիստի ընթացքը, օրակարգում 8 հարց է, սակայն «ամենակարեւորը» Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցն է։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն այդ առնչությամբ հարցում է արել իր ֆեյսբուքյան էջում, որ «իրավական» հիմք ապահովի այդ գործընթացի […]

Ադրբեջանի հետ հնարավոր չէ այլ լեզվով. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանու­թյան նախարարը «Եվրասիա դեյլի» ռուսալեզու կայքին տված հարցազրույցում արել է մի քանի հատկանշական հայ­տարարություն, որոնք իմաս­տային առումով գուցե հնչել են նախկին իշխանության տարի­ներին էլ, սակայն տոնայնու­թյան մասով դրանք անկասկած աննախադեպ կոշտ ու հստակ են միաժամանակ և վերաբե­րում են ռազմական հարվածի, այսպես ասած, մենաշնորհին: Նախարար Տոնոյանը հայտա­րարել է, որ ադրբեջանական սադրանքի […]

ԲՀԿ-ի՝ քաղաքապետի «չեմ ու չում» անող թեկնածուն. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն սկսել են թեկնածուներ փնտրել, եւ ԲՀԿ-ում, կարծես, գտել են: «Կուսակցության ներսում հակված են Արարատ Զուրաբյանի թեկնածությանը: Ըստ երեւույթին, ԲՀԿ-ի ցուցակը հենց նա էլ կգլխավորի: Ներկուսակցական քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց բոլորի համար էլ ընդունելի տարբերակ է Զուրաբյանի առաջադրումը»,- ասաց ԲՀԿ-ական մեր զրուցակիցը, հավելելով, որ […]

Ի՞նչ կապ ունի բնապնախարարության նոր նշանակումը Սերժ Սարգսյանի հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.«Ըստ մեր հավաստի աղբյուրների, օրերս բնապահպանության նախարարությունում ոչ պաշտոնական նշանակում է կատարվել։ Նախարար Էրիկ Գրիգորյանի բանավոր հրամանով նախարարության ջրային ռեսուրսների գործակալության պետ է «նշանակվել» Էդգար Փիրումյանը։ Բանն այն է, որ Փիրումյանին ներկայացրել են գործակալության աշխատակազմին որպես պետ, սակայն առանց համապատասխան հրամանի առկայության։ Գործակալության աշխատակազմին հանձնարարվել է անվերապահորեն կատարել նոր «պետի» հանձնարարականները եւ հրամանները։ Փիրումյանին ներկայացնելուց հետո […]

Սերժ Սարգսյանը մեկնել է Եվրոպա բուժվելո՞ւ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա հանգստի: Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաեւ բուժզննություն է անցնելու: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից: Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց. «Այո՛, երեւի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար […]

Փաշինյանի թիմի ներսում արդեն սկսվել է մեծ գզվռտոցը. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Անցնող ամեն օրն ապացուցում է՝ իշխանական բուրգի գագաթում հայտնված անձինք «մասնագիտացած» էին բացառապես փողոցային-միտինգային պայքարի մեջ, փոխակերպվել, կարծես, չի ստացվում, ինքնահիացքը փակուղի է տարել նրանց, եւ տպավորություն է, թե իշխանական բուրգը, դեռ չկազմավորված, քանդվում է։ Իշխանության մարտահրավերները հզոր են ոչ միայն ներքին, այլեւ, առաջին հերթին, արտքաղաքական հարթությունում։ Շշուկները, որ Ռուսաստանի համար […]

Դանիելը սխալ էր, Տիրայրը՝ ճիշտ. Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտարարություն է տարածել

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», որպես հասարակական կազմակերպություն, մշտապես հանդես է եկել իշխանությունների հանրային հաշվետվողականությունը հետապնդող watchdog-ի (վերահսկողի) դիրքերից: Այս առաքելությունը ԻՔՄ-ն իրացրել է նաեւ իրեն պատկանող փաստերի ստուգման լրատվական կայքի՝ Sut.am-ի միջոցով (շուտով՝ անվանափոխված «Փաստերի ստուգման հարթակ»/Fact Investigation Platform` Fip.am): Այս մասին ասված է իրազեկ քաղաքացիների միավորման տարածած հայտարարության մեջ: «Թավշյա հեղափոխություն»-ից հետո երկրում ստեղծված բոլորովին նոր […]

Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ «Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են Եվրասիական տնտեական միությանը և երկկողմ համագործակցությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի