01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ նոր գնումներ չկատարեն, որպեսզի մենք նորից փաստի առաջ չկանգնենք. Հակոբ Արշակյան

Կառավարությունը տեղային լուծում է տվել՝ թույլատրելով սահմանին կուտակված աջ ղեկով շուրջ 800 մեքենաների ներմուծումը Հայաստան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ մեքենաների կոնկրետ թիվը իրենց հայտնել են միայն դեկտեմբերին: «Դա թույլ տվեց նաև, որ մեր տնտեսվարողների գումարների վատնում տեղի չունենա»,- […]

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Սերժ Սարգսյանին` քաղաքական դաշտում ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելու համար. Միհրան Հակոբյան

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, գործընկերներիս` Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և Սամվել Ֆարմանյանի հետ միասին հիմնադրել ենք «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն և Թերթ.am-ի, «Արմնյուզի» ու «Լավ Ռադիոյի» մեր գործընկերների հետ ամեն ինչ անելու ենք հայկական մեդիադաշտում նոր խոսք բերելու, նոր մշակույթ ձևավորելու համար: Հասարակական-քաղաքական դաշտից հեռանալու […]

ՀՀ ԱԺ աշխատակազմը նախորդ տարի տնտեսել է 114.000 լիտր բենզին. Արսեն Բաբայան

Վառելիքի գծով 2018թ.-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: «Տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար»,-հավելել է նա:  Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ ԱԺ աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ «Այս տնտեսումը […]

Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ. Արարատ Միրզոյան

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ, և կառավարության անդամ մեր մյուս գործընկերներին՝ այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Մեր բոլորի համար սա հսկայական փորձառութուն էր և շատ պատասխանանտու աշխատանք»,- այսօր կառավարության նիստում գործընկերներին այսպես հրաժեշտ տվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը ղեկավարելու է նոր Ազգային ժողովը: Ըստ նրա՝ հաշվետու լինելու դեռ բազմաթիվ առիթներ […]

Թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքին ու կազմին: Նա հիշեցրեց, որ նախընտրական խոստում էին տվել՝ փոխել կառավարության կառուցվածքը, և նախարարությունների թիվը պետք է կրճատվի: «Մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասաց Ն.Փաշինյանը: Նա շեշտեց, որ այս պրոցեսի նպատակն ամենևին փող խնայելը չէ, այլ կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելն է և […]

Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին. Արմեն Աշոտյան

Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրակման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը: Համաձայնագրի լիարժեք քաղաքական իմաստն ու կշիռը, նրա դիվանագիտական թագը համաձայնագրի վերջնական և լիարժեք վավերացումն է, ինչի համար համաձայնագիրը […]

Էջմիածինցիները պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը հեռանա Էջմիածնից. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքացիները ցանկանում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը: Բայց եթե նախկինում նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ, որով Գրիգորյանն ազատ արձակվեց, հիմա նաեւ պահանջում են, որ Գրիգորյանը փոխի իր բնակության վայրը եւ հեռանա Էջմիածնից: Բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հունվարի 11-ին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Նոր «տարերային աղետ» Արմավիրի գյուղացիության համար. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին տեղի է ունենալու Արմավիր ՋՕԸ-ի ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչների ընդհանուր ժողովը, որի արդյունքում այս ընկերությունը կվերակազմավորվի, ավելի ճշգրիտ՝ կբաժանվի երկու ՋՕԸ-ների` Մերձափնյա և Արմավիր ՋՕԸ: Այս ՋՕԸ-ները առանձին էին մինչև 2017 թվականը: Խնդիրը ոչ թե ՋՕԸ-ի վերակազմավորումն է, այլ այն, որ դեռևս որոշումը չկայացած, արդեն հայտնվել են ՋՕԸ-ի ղեկավարի հավակնորդներ […]

Սերժ Սարգսյանը երբեք իր ցանկություններով չի առաջնորդվել. Էդուարդ Շարմազանով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ուղնուծուծով լինելով ՀՀԿ–ական, պետք է շարունակի մնալ ՀՀԿ–ի ղեկավար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Ինչո՞ւ պետք է ՀՀԿ նախագահը փոխվի։ Ինքը որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եւ որպես մարդ, որն ուղնուծուծով ՀՀԿ–ական է իր գաղափարներով, պետք է շարունակի մնալ ՀՀԿ ղեկավար»,–ասաց նա։ Հարցին՝  Սերժ Սարգսյանի ցանկությո՞ւնն […]

Զարուհի Փոստանջյանը՝ «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այսօր ներգրավվեց «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 10  անդամների գործով նիստը։ Որոշվեց՝ Զարուհի Փոստանջյանն այսուհետ կիրականացնի  Պավել Մանուկյանի ևԱրմեն Բիլյանի պաշտպանությունը։  Այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեին ՊՊԾգունդը գրավելուց հետո ազատության մեջ հայտնված մեղադրյալներից երկուսը` ԿարենՀակոբյանը եւ Վահե Պետրոսյանը, սակայն նրանք նիստին չէին ներկայացել: Դատավոր ՄեսրոպՄակյանը հայտնեց, որ  նրանց գտնվելու վայրը դատարանին հայտնի չէ՝ նույնիսկ նրանցից մեկիպաշտպանը տեղեկություն չուներ  իր պաշտպանյալի մասին։ Հենց նրանց չներկայանալու պատճառով էլ դատական նիստւ հետաձգվեց մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի