01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սովորական իշխանություն է, իր ներքին բարքերով, խաշով, ծնունդով, պարգևավճարներով, դեռևս քիչ կոռուպցիայով. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում հեղափոխությունը գնաց այլ ճանապարհով՝ ռիթմի դանդաղեցում և ռեսուրսի կոնսերվացում: Հեղափոխական ռիթմը տրանսֆորմացվեց սովորական ռիթմի, համաժողովրդական ռեսուրսը կոնսեվացվեց, բյուրեղացվեց, դարձավ ստերիլ, յուրային ռեսուրս: Օրինակներով: Փաշինյանն ասում է՝ ինչ է, մենք մարդ չե՞նք, չե՞նք կարող աշխատանքից ազատ ժամանակ խաշ ուտել: Առաջին հայացքից ճիշտ բան է ասում: Բայց հենց այստեղ մատնում է ռիթմի դանդաղեցումը: Ուրեմն, սովորական վիճակում, […]

Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում բավական խառն են: Այստեղ ընդհանուր առմամբ դժգոհություն կա նախարարից, կա նաև անորոշություն մի շարք կարևորագույն խնդիրների շուրջ, որոնց դեռ հարկ կլինի անդրադառնալ: Առկա խնդիրներից մեկը ներկայումս վերաբերում է դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային: Մեր աղբյուրների պնդմամբ, դեռևս չեն կարողանում հստակ կողմնորոշվել՝ ինչպես վարվել. մի կողմից՝ առկա է ոչ հավատացյալ […]

Կարեն Ավագյանի սև հումորը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ-ն ակտիվացել է. ակտիվացել են նաեւ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները, որին Արմեն Աշոտյանը փորձում է երկրորդ շունչ տալ։ Ըստ ՀՀԿ-ականների` նման քաղաքական ծրագրերը թույլ կտան հավաքագրել ոչ միայն բանիմաց, այլեւ այս ընթացքում կուսակցությունը չլքած երկտասարդներին` կուսակցության ռեբրենդինգի ապահովման, բայց առաջին հերթին ակտիվ արտախորհրդարանական պայքար ծավալելու համար: Ակտիվացել է […]

Ինչ միտում է տեսնում ՀՅԴ-ն Փաշինյանի «անսպասելի» ուղերձում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» թերթը դիմեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանին, սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ […]

ՀՔԾ-ում իրավական քաոս է. ի՞նչ պահանջներ են իջեցվում վերադասից փորձառու քննիչներին. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից ՄԻԵԴ-ի որոշումը, մյուս կողմից դատական համակարգից մշտական բողոքները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այս ոլորտում իրավիճակ չի փոխվել։ Ինչպես երեւում է, նոր իշխանություններն էլ ջանք չեն գործադրում, որ օր առաջ խնդիրները կարգավորվեն։ Ավելին, արդարադատության համակարգում եղած խնդիրներին` կոռուպցիա, անարդար վճիռներ, գումարվում են նորերը` ոչ պրոֆեսիոնալիզմ եւ իրավական անգրագիտություն։ […]

Աստղայինը հոպարի տղուն էլ տարավ

Սիփան Փաշինյանը մոռացել է, որ 2017 թվականի նույն ընտրատարածքում իրեն տվել էին ընդամենը 300 քվե: Հիմա մեծ-մեծ խոսում է, որ Փաշինյանը իրեն չի բերել ԱԺ, այլ իրեն քվե տված 17 155 ՀՀ հպարտ քաղաքացիները: Ասղայինը հոպարի տղուն էլ տարավ… Այսպես է արձագանքել ակտիվիստ Անի Կաղինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որղբորորդու՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի այն հայտարարությանը, […]

Օրինական թալան

Հիշում եք, չէ՞, երբ մենք քննադատում էինք թավշյա կառավարությանը և նշում, որ այդ մարդիկ պետություն կառավարելու փոխարեն միայն կկործանեն, զոմբիները աղմկում էին՝ «թողեք աշխատե՜ն, թողեք աշխատեն» : Թողեցինք: Անցել է համարյա ինը ամիս: Ի՞նչ արդյունք է գրանցել սույն կառավարությունը, բացի տոնածառ դնելուց և հարկերը ավելացնելուց՝ ոչ մի բան: Բայց պարզվում է, որ իրենք իրենցից գոհ […]

Կործանարար տրամաբանություն

Իմ հաշվարկներով առնվազն երկու-երեք տարի հետո իշխանությունն ամբողջությամբ հեղինակզրկվելու է: Չի լինելու գոնե մեկը, որը չնչին հեղինակություն ու կշիռ կունենա: Իսկապես տոտալ արժեզրկման վտանգը չափազանց մեծ է: Սա Հայաստանի համար օրինաչափ երևույթ է: Մարդիկ ատել են ՀՀՇ-ին ու ՀՀԿ-ին, իներցիայի ուժով ատելու են նաև ՔՊ-ին: Խնդիրը չափազանց բարդ է, իսկ վերջնական պատասխանը՝ անհայտ: Բայց մի […]

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,  մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ: Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ,  առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից  ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն, […]

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյանը՝ շվեյցարացի գործարարներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի հյուրեր, Սիրելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված