22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանակն խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանական խմբի մյուս անդամ Արամ Օրբելյանի կողմից ներկայացվել է առաջին վերաքննիչ բողոքը, որը հունվարի 18-ին էին ներկայացրել։

«Դատախազները ժամանակ խնդրեցին, որ բողոքին ծանոթանան ու իրենց փաստարկները ներկայացնեն, նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը՝ ժամը 14։00-ն», – ասաց Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ