15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ իր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Այս մասին Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:  

«Ձեզ համար Ցեղասպանության թեման քաղաքական է, ինձ համար՝ իմ ընտանիքի պատմություն»․ Արմեն Աշոտյան

Ձեզ համար Ցեղասպանության թեման քաղաքական է, ինձ համար՝ իմ ընտանիքի պատմությունը․ ԵԽԽՎ-ում կայացած կոնֆերանսի ժամանակ այսպես է պատասխանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Թուրքիայի պատվիրակության ղեկավարին, որը, ըստ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառման, «ծանր էր տարել» իր՝ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները և ժխտողականությամբ էր հանդես եկել: «Մենք Հայոց ցեղասպանության թեման քննարկել ենք […]

Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը

Որքան հասկանում եմ՝ սա ՄԻԵԴ առաջին վճիռն է պետության ղեկավարի դիմումի հիման վրա [եթե այլ տեղեկություն կա, խնդրում եմ մեկնաբանությունում նշել]։ Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան Առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։ Դիմումատուի պնդմամբ՝ դա Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ […]

Կա՛մ Բաբկեն Թունյանը միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած ոլորտի օրենսդրությանը. Իվետա Տոնոյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Բաբկեն Թունյանի հայտարարությանը.   «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ ֆենոմենալ չիմացության դրսևորումներով՝ վաղուց արդեն օրինաչափ է դարձել, սակայն այն, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ […]

Որտե՞ղ են փայլուն հայ-ռուսական հարաբերությունները. Պաշտպանեք ձեր քաղաքացուն, չեք կարողանում, մի ասեք, որ փայլուն են.Մարուքյանը՝ իշխանություններին

«Մենք ունենք շատ փայլուն հարաբերություններ, փայլուն ա ուղղակի, չեք պատկերացնում՝ ինչքան ա փայլուն հայ-ռուսական հարաբերությունները, մեկ էլ պարզվում ա, որ վերջին մի քանի ամիսներում միայն հայ վարորդներին են կանգնեցնում Ռուսաստանում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով վարել մեքենաները: Ուրեմն՝ այդ հարցը համ կառավարությունն ա ասում՝ ընթացքում ա, արդեն լուծվում ա, հեսա կլուծվի, ոնց որ […]

Կրթությունը նաև մշակութային երևույթ է, այդ պատճառով էլ երկու նախարարությունները միավորվում են. Վարչապետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ մեկնարկել է «icult.am» ծրագիրը, որի շրջանակներում հանրակրթական դպրոցների մոտ 370 հազար աշակերտ տարվա մեջ մեկ անգամ անվճար կարող է այցելել համերգասրահներ, թատրոններ և թանգարաններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սա ենթադրո՞ւմ է, որ հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն է տրվում, […]

Որքա՞ն գումար կհատկացնի Կառավարությունը «Հայաստանի շախմատի ֆեդերացիային»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօրվա Կառավարության նիստում ներկայացնելով «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հ/կ-ին գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծը՝ նշեց, որ այդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը պատրաստվում է աշխարհի չեմպիոնատի տիտղոսի համար ծավալվող պայքարին: «Այդ պայքարին պատշաճ մասնակցության համար անհրաժեշտություն […]

Որքա՞ն է վճարել Ծառուկյանը «Արարատցեմենտի» համար

Գագիկ Ծառուկյանն Արարատի ցեմենտի գործարանը ձեռք չի բերել 200 հազար դոլարով, քանի որ դրան գումարվել է նաև այն 6 միլիոն 866 հազար դոլարը, որը գազի ու հոսանքի պարտքն է եղել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ փակվել է նաև 2 միլիոն դոլարի բյուջետային պարտք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի