01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Անցումային արդարադատության գաղափարը գնդակահարվել է․ Ստեփան Դանիելյան

Անցումային արդարադատության թեման փակվեց, երբ Պետական վերահսկողության ծառայության ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարվեց պարզաբանել իր ունեցվածքի օրինականության աղբյուրը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա գրառման մեջ մասնավորապես ասված է․ 

«Անցումային արդարադատության գաղափարը գնդակահարվել է, թեման արդեն կարող ենք փակել։

Անցումային արդարադատության գաղափարի իմաստը, եթե կարճ ներկայացնենք, այն էր, որ իշխանության և բիզնեսի սերտաճման պատճառով բազմաթիվ տնտեսական հանցագործություներ են կատարվել, և այդ սեփականությունը պետք է վերադարձվի հանրությանը։

Հիմնական մեխանիզմներից մեկն այն էր, որ մեղավորության կանխավարկածի սկզբունքով պետական ծառայողները պետք է հիմնավորեին իրենց ունեցվածքի աղբյուրները։

Պետական վերահսկողության ծառայության ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարումը պարզաբանել իր ունեցվածքի օրինականության աղբյուրը, փակեց այդ թեման։

Հ. Գ. Ուշադրություն, խոսքը գնում է

Պատական վերահսկողության ծառայության ղեկավարի մասին»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ