22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանի պատգամավորը՝ «ֆիկտիվ» ՀՀԿ-ական. Հրապարակ

Պարոն Պապոյան, ասում են՝ եղել եք ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ անդամ Գևորգ Պապոյանին։ «Ոչ, ես չեմ եղել ՀՀԿ ներկայացուցիչ, ունեցել եմ ընկերներ` դեռևս 12 տարի առաջ, որոնց հետ գնացել ենք Արագած սար և նկարվել ենք, և նկարը շրջանառվում է։ Իսկ ինչ վերաբերում է երիտթևի անդամ լինելուն, ապա ես՝ իմ թանկագին ընկերոջ խնդրանքով, չեմ ասի անունը, մի կարճ ժամանակ` մասնավորապես մինչև 2007թ. հոկտեմբեր ամիսը, ֆիկտիվ կերպով անդամակցել եմ ՀՀԿ-ին»:

Ներեցեք, ի՞նչ ասել է` ֆիկտիվ կերպով, ֆեյք ՀՀԿ-ակա՞ն եք եղել։ «Ո՛չ, ո՛չ։ Տեսեք, էսպես ասած` իմ ուսանողական ընկերն էր` ընդառաջեցի, այսինքն` ձևական»: Բա ո՞նց իմանանք` ֆիկտի՞վ էր, թե՞ իրական։ Իսկ կարո՞ղ է ՔՊ-ին էլ եք ֆիկտիվ անդամակցել։ «ՔՊ անդամ դառնալու դիմումի մեջ իմ ցանկության մասին մեծատառերով գրված է»:

Հաստա՞տ մեծատառերով է գրված։ «Այո, առաջին տառերը՝ մեծատառերով, մնացածը` մեծ-մեծ տառերով, միանաշանակ։ Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչև 2012թ․ համակրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները»:

ՔՊ-ն Ձեր ո՞րերորդ կուսակցությունն է։ «Փաստացի՝ երկրորդ․․․ Ես, ըստ էության, այն ժամանակ եմ համակրել Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ մեր այսօրվա ղեկավարը համագործակցում էր Տեր-Պետրոսյանի հետ»: Ասում են` Սերժ Սարգսյանը վերադառնում է. հնարավո՞ր է կրկին համակրեք նրան։ «Ոչ, ես հպարտանում եմ, որ ՀՀԿ-ից դուրս եմ եկել 2007 թվականին»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ