16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատարանը մերժեց դատախազության միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց դատախազության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ: Դատական նիստը շարունակվում է դռնբաց:  

Աննա Հակոբյանը այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի  15-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց: Հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ  Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը: Աննա […]

‹‹Ինչ էլ լինի Փաշինյանը պարտված է, և այստեղ նրա ‹‹կրուտիտները››, ‹‹մուտիտները›› որևէ մեկին օգուտ չեն տա. Շարմազանովը՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը այն գործն է, որից Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում պարտված է դուրս գալու: ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փախնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա դիտարկմամբ՝ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մեղավոր ճանաչվելը կնշանակի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում կոռուպցիա կա, այն էլ, իր խոսքով, խայտառակ կոռուպցիա, քանի որ այն […]

Արմեն Սարգսյանը չի թելում Նիկոլ Փաշինյանի ասեղը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ նախապես դիմել էր 9 թեկնածու։ Թեկնածուների թվում էր փաստաբան Վահե Գրիգորյանը, որը հայտնի է ՀՔԾ-ի փաստաբան անունով։ Հայտնի գաղտնալսումներից հետո պարզ դարձավ, որ փաստաբան Վահե Գրիգորյանը ծառայում է իշխանությունների կուլիսային […]

Ես պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ. Լևոն Քոչարյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին արձագանքեց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը և ասաց, որ պատրաստ է հանդիպել նրա հետ։ «Ես կարող եմ հանդիպել պարոն Քլոյանի հետ։ Նախ՝ կցավակցեմ, ցավ կհայտնեմ կատարվածի համար», – ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ տասը տարի շարունակ մարտիմեկյան իրադարձությունները կապել են իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի