16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ողջունում եմ ՍԴ դատավորի անդամի՝ ՀՀ նախագահի ընտրությունը. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը, որը առաջադրվել էր Սահմանադրան դատարանի դատավորի պաշտոնի համար, տարածած հայտարարությամբ ողջունել է ՀՀ նախագահի ընտրությունը։   Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը առաջադրված ինը թեկնածուներից ընտրել էր իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանին։ Նկատենք՝ ՍԴ դատավորի անդամի թեկնածության հարցը ԱԺ-ն կքննի մայիսի 29-ին մեկնարկելիք […]

Մի փոքր, աննշան փաստ «թավշյա ատելության» մասին

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մի լրատվական «լուր» էր տեղադրել այն մասին, թե իբր Նախագահների միջնորդության տեքստը ես եմ գրել։ Դա սուտ է, և ես հրապարակավ հերքել եմ։ Կարող էր և սուտ չլինել, որովհետև Նախագահներն իհարկե ազատ են որոշել, թե որ հարցով ում հետ և ինչ ձևաչափով են խորհրդակցում։ Դա էական էլ […]

Տո այ փնթի Հրաչ, հերիք ա քո բիզնեսի համար հանդիսատեսին սթրեսի ենթարկես

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ո՞վ կարող է բացատրել, թե մենք ինչու ենք պարտավոր լսել և հանդուրժել «Կիսաբաց լուսամուտների» փնթի վարող Հրաչի «ճաշակը»…   Արա բա ասում եք բան ա փոխվել… Տո այ փնթի Հրաչ, հերիք ա քո բիզնեսի համար հանդիսատեսին սթրեսի ենթարկես… Խնդրում եմ նայեք 15.05.2019 հաղորդումը…   […]

Այսօրվա փաստերից հետո ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան․ Արփինե Հովհաննիսյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատավարության ընթացքի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ։ Որպես իրավաբան՝ ինչպե՞ս եք գնահատում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:  Այս դատավարությանն անդրադառնալիս շատ կարեւոր է մի հանգամանք։ Գործի քաղաքական բնույթը, ենթատեքստը ու հիմքերը ակնհայտ են, բայց կա մի շատ կարեւոր «բայց»։ […]

ԱԱԾ-ն պետք է զբաղվի այդ խմբի պարագլուխներով

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է. «Վարչապետն ասում էր, որ քաղաքացիական պատերազմի մասին խոսացողներով կզբաղվի ԱԱԾ-ն․․․ Երեկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել էին դատարանում, իսկ այսօր արդեն նույն վայրում զուգահեռ հավաքվել են այլ մարդիկ, որոնք իրենց համարում են հակառակ կողմ: Փողոցը բաժանվել է երկու մասի, որից մեկում Քոչարյանի կողմնակիցներն են, մյուսում՝ Քոչարյանին […]

Թող Տերը սիրո և համերաշխության մեջ պահի բոլորիս ընտանիքները. Շարմազանովը լուսանկարներ է հրապարակել

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է և օրվա հետ կապված պաշտոնյաները սոցկայքերում լուսանկարներ են հրապարակում իրենց ընտանիքների հետ։ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ է հրապարակել իր ընտանիքի հետ և գրել է․ «Ընտանիքը աստվածատուր արժեք է: Թող Տերը սիրո և համերաշխության մեջ պահի բոլորիս ընտանիքները›:

430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը

1993 թվականի մայիսի 3-ին՝ վաղ առավոտյան, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց Երևանի կենտրոնում կատարված սպանության լուրով։ Սպանության զոհ էր դարձել  Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ Ընդ որում՝ չարագործներն այնքան սանձարձակ էին գտնվել, որ սպանությունն իրականացրել էին բանուկ մասում՝ Մանկավարժական համալսարանի մոտ՝ վաղ առավոտյան, երբ բոլորը շտապում են դասի կամ աշխատանքի՝ կարծես ցանկանալով այդ սպանությամբ նաեւ […]

Փաշինյանը մի հսկայա­կան շքախմբով գնաց հասավ Լյուքսեմբուրգ և Բրյուսել, որ Էնտգենի հետ ճա­շի ու Արևելյան գործընկերու­թյան անդամ երկրների ղեկա­վարների հետ ընթրի

«Բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ հետևում ենք վարչապետ Փաշինյանի՝ Լյուքսեմբուրգ և Բրյուսել կատարած այցին: Նախ՝ վարչապետը երևի մի 40 հոգանոց խմբով հասավ Լյուքսեմբուրգ: Ինչ-որ անհասկանալի հանդիպում ունեցավ մեծ դքսության կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ, որից հետո, «Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էնտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրվել է ճաշ»: Հաջորդ կանգառը Բրյուսելն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի