16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յոթ սպանություն արվել է այլ անձանց կողմից, ո՛չ ոստիկանների, ո՛չ բանակի. Ռոբերտ Քոչարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով նիստը։   Նիստի ընթացքում քիչ առաջ հայտարարություն արեց Քոչարյանը. «10 սպանության փաստը այդ քրգործում ընդհանրապես չկա, բայց մի դրվագ այսպես անորոշ ձևով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց… և այլն, ինքագիտակցության […]

ՔՊ-ական պաշտոնյան աշխատանքային ժամին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիային

Alternativ.am-ը գրում է. «Լոռու մարզի Ջրային ոռոգումների բաժնի փոխտնօրեն Մասիս Շիրոյանն այս պահին աշխատանքի վայրում չի գտնվում։ Փոխարենը Սպիտակի հայտնի ՔՊ-ականը Երևանում մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող հակացույցի»։  

Բադ պեկինյան ձեւով. Փաշինյանը ցնցված է չինական տպավորություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հանրագրում հրապարակել է լուսանկար Չինաստան կատարած այցից՝ մեկնաբանելով․ «Չինաստանի մեր գործընկերները ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: Այսօր էլ՝ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձեւով» փորձելու: Եւ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»:  

Գործազրկությունը Հայաստանում կրկնակի գերազանցում է միջին ցուցանիշը. նախարար

Գործազրկությունը երիտասարդության շրջանում կրկնակի բարձր է, քան միջին ցուցանիշը, ինչը չի կարող չանհանգստացնել։ Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ «Աշխատիր, Հայաստան» նախաձեռնությունն այն հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում երկխոսության եւ խնդիրների որոնման համար կրթություն-աշխատաշուկա համակարգում։ «Ծրագիրն անդրադառնում է միջնակարգ մասնագիտական կրթության եւ […]

Նկատում ենք շփման գծում բռնությունների կրճատում և դրական ազդակներ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Այս պահին Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումների վերաբերյալ հրապարակման համար որևէ տեղեկություն չունեմ, ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու հնարավորությանը։ «Գործընթացը ոգևորիչ է, որովհետև ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբաջանի նախագահ Ալիևի միջև հանդիպումները բարձր մակարդակի են: Արդյունքում մենք նկատում ենք շփման գծում բռնությունների կրճատում և դրական ազդակներ», – ասաց Լին […]

Դու ամենավերջին ապիկարի նման, առանց քաղաքացիներին հարցնելու՝ ասացիր, թե մենք արտաքին կողմնորոշումները պահպանում ենք. Հայրիկյանը՝ Փաշինյանին

«Սահմանադրական կարգի մասին խոսող հեղափոխականները մեկ-մեկ եվրոպացիների հետ խոսելիս ժողովրդավարության մասին էլ են խոսում, բայց նկատե՚՞լ եք, որ Ռուսաստանի, Ղազախստանի կամ Բելառուսի ղեկավարների հետ խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասում՝ մենք ժողովրդավարական ենք, կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց հենց  Եվրոպա է հասնում, այնտեղ ժողովրդավարությունից է խոսում»,- լրագրողների հետ հադիպման ժամանակ նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր […]

Ի՞նչ է եղել 2008թ.-ի փետրվարի 23-ի խորհրդակցությանը: Հրապարակվել են Արշակ Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի ցուցմունքներից դրվագներ

Այսօր Երևանի ընդանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման ժամանակ, երբ դատարանը որոշեց մերժել դատախազների՝ նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը, որոշվեց հրապարակել գործով վկա, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը։ Ալումյանը կարդաց Կարապետյանի ցուցմունքը. «Իմ հիշելով 2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է […]

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ոչ կառուցողական քաղաքականություն է վարում. արեւելագետ

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ եւ ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ կառուցողական քաղաքականություն է վարում: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԳԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Փորձագետի կարծիքով՝ Բաքվի նման պահվածքը թույլ չի տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որեւէ զգալի առաջընթաց գրանցել: «Այնպիսի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի