05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

« Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում». Արմեն Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իր պաշտոնավարման առաջին տարվանը նվիրված ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ հարցեր ավելի հեշտ կլուծեր փողոցով, քան վարչապետի կաբինետից։

Անմիջապես հետո հրավիրեցի հանրության ուշադրությունը այս անթաքույց սպառնալիքի եւ Հայաստանում ժողովրդավարությունը վերջնականապես թաղելու հոխորտանքի վրա։

Այսօր Նիկոլ Փաշինյանի ջղաձիգ գրառումներից պարզ դարձավ, թե ինչ ի նկատի ուներ նա։

Զավթելով գործադիր իշխանությունը, ձեւավորելով օպերետային Ազգային Ժողով, Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, եւ վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա։ Հիշեցնեմ, որ ամիսներ շարունակ նա փորձ է անում կուլ տալ նաեւ չորրորդ իշխանությունը։

Նիկոլի քաղաքական ախորժակը փաստորեն չի զիջում իր ուտելու մոլուցքին։ Թե կողքը դեռ խելամիտ մարդիկ մնացել են, ապա ձեր իսկ շահերից ելնելով, փորձեք բացատրել ձեր վարչապետին, որ այդքան համփ արածը չի մարսվելու ու դուրս է գալու ոչ միայն իր, այլեւ, ցավոք, պետության քթից»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ