16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«5-րդ ալիքի» սեփականատերը Երեւան քաղաքի քննչական վարչությունում է

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն փաստաբանի հետ գտնվում է Երեւան քաղաքի քննչական վարչությունում։ Վարչության բակում մի խումբ մարդիկ են հավաքվել։ Հիշեցնենք, որ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Վարդգես Գասպարիի պնդմամբ՝ իրեն շշով հարվածել են, ինչի հետեւանքով կապտուկ է առաջացել։ Ավելի վաղ ոստիկանությունից […]

Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել

ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը քիչ առաջ վճռեց  բավարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին 1-ին տեղակալ  Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։  Դատարանը պարտավորեցրեց հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ 2017 թվականի տարեկան եւ 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը եւ հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել […]

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը հայտարարել է, որ մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ և մասնակցել միջազգային տնեսական ֆորումին, որտեղ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը: Փաշինյանը հայտնել է, որ մայիսի 29-ին լինելու է Նոր Սուլթանում՝ մասնակցելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, իսկ հունիսին կլինի արդեն Պետերբուրգում: ՀՀ վարչապետն այս […]

Ցանկացած այց ԱՄՆ՝ պետք է օգտակար լինի, ոչ թե զբոսաշրջիկի նման գնան-ման գան՝ ԱԽՔ քարտուղարի նման. Միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մայիսի 16-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը մեկնելու է ԱՄՆ, հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ЦРУ-ի և ФБР-ի ղեկավարների հետ։ Տասնյակ զանգեր եմ ստացել լրագրողներից՝ մեկնաբանելու խնդրանքով։ Չէի մեկնաբանում, քանի որ սպասում էի ԱԽ կողմից լուրը հերքելուն կամ […]

Ինչ կար, արդեն զիջել-պրծել ենք. քամի մի արեք. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ կար, արդեն զիջել-պրծել ենք. քամի մի արեք. Արդեն քանի օր է, ինչ իշխանական քարոզչամեքենան տեղեկատվական հող է նախապատրաստում մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին ընդառաջ, որտեղ կքննարկվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Սեփական անտաղանդությունը բարձրագոչ շրխկոցներով թաքցնելու սովոր իշխանությունները, որոնք բարեհաջող կորցրեցին […]

ՀՀ կառավարություններին առաջարկվել են խոշոր գումարներ` փաստացի կաշառք

ՀԴԿ-ն ոչ միայն պաշտպանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության կողմից պաշտոնական շրջանառության մեջ դրված նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը, այլև պահանջում է ընդհանրապես արգելել մեր ազգային արժեքային համակարգին հակասող երևույթների ցանկացած քարոզ ցանկացած տարիքի համար: Բացահայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանության շղարշի ներքո, արդեն տարիներ շարունակ […]

Ով եւ ինչի համար պետք է ներողություն խնդրի Մարտի 1-ի համար: Քոչարյանի պաշտպանները տեսանյութեր հրապարակեցին /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով այն մասին, թե ինչու Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո Քոչարյանը ներողություն չխնդրեց, նշեց, որ այդ հարցին կանրադառնան դատաքննության ինչ-որ փուլից հետո, թե ով պետք է ներողություն խնդրեր, ինչ ծավալով, ինչ չափով, ինչ ընթացքում. «Բացատրեմ, թե ինչու եմ սա ասում, մենք էլի գալիս ենք […]

Փաշինյանն ակնկալում է, որ «Գազպրոմը» մինչև տարեվերջ կնվազեցնի Հայաստանի համար գազի գինը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի հետ գազի թեմայով բանակցությունները դրական արդյունք կտան: «Վստահ եմ, որ դա իրական է: Ռուս գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը», – այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը: Նա նշել է՝ գազի գնի հետ կապված հարցը «Գազպրոմի» […]

Ցավալի պրակտիկա է, որ տասնյակ ցուցմունքներից ներկայացվել է միայն մեկը. Էլինար Վարդանյան

Ընտրությունների նախորդ օրն օրենքն արգելում է խոսել կողմերից որևէ մեկի օգտին կամ դեմ, սակայն դատական որոշումների նախորդ օրվա համար օրենքը լռություն չի նախատեսում, ու ես մայիսի 18-ից առաջ կարող եմ բարձրաձայնել իմ մտահոգությունները։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես, նշում է. «Արդեն […]

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։ Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի