17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել են դատավոր Գրիգորյանի գրասենյակից։ Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։ Թե՛ […]

ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունը թողել ենք ազատ քվեարկության. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ անդամի թեկնածուի քվեարկությունը թողել է ազատ, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Մենք որոշել ենք ազատ թողնել քվեարկությունը», – ասաց Լիլիթ Մակունցը։ Դիտարկմանը, որ հաշվի առնելով խորհրդարանում ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյան ուղղված հարցերը կարելի է ենթադրել, որ պատգամավորների մեծամասնությունը միտված է դեմ քվեարկել կամ չմասնակցել քվեարկությանը, Մակունցն ասաց՝ խմբակցության հետ […]

«Չեմ պատրաստվում չարախնդալ Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև այդպես էլ չկայացած հանդիպման առիթով». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտին-Փաշինայն չկայացած հանդիպման մասին Չեմ պատրաստվում չարախնդալ Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև այդպես էլ չկայացած հանդիպման առիթով: Վերջիվերջո, մեր ռազմավարական գործընկեր պետության հետ օրեցօր կուտակվող և երևացող խնդիրները անհանգստացնում են նաև ինձ: Սակայն նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք՝ “էշի տեղ” դնելու, […]

Մենք սպասում ենք ՀՀ վարչապետին. Պեսկով

Սպասվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հարցին, թե Չինաստանի ղեկավարից բացի էլ ով է մասնակցելու ֆորումին, Պեսկովն ասել է, որ սպասում են ՀՀ վարչապետին:  

Նազենի Ղարիբյանը թաքցրել է, որ ինքը ֆրանսիայի քաղաքացի է /տեսանյութ/

«Նազենի Ղարիբյանը գիտի, որ Օպերայի թատրոնի կողմից մերժված անձ է և որոշում է հանկարծ իր մոտ անել նիստը և իրեն ընտրում է խորհրդի նախագահ»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը: Վերջինս փաստեց՝ Նազենի Ղարիբյանը Վիքիպեդիայի իր կեսագրությունից ջնջել է այն տվյալը, որ ինքը Ֆրանսիայի քաղաքացի է, այնուհետև կրկին վերականգնել է այն: Ավելին՝ տեսանյութում:  

Նիկոլ Փաշինյանն ու իր խորհրդականները չգիտեն՝ ում հետ գործ ունեն. Նազարբաեւօ զարմանքը մեղմ արձագանք էր

Հայաստանի վարչապետը անհիմն է մեղադրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին «բելովեժյան դավադրության» մեջ։ Այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունները Նազարբաեւի հասցեին վկայում են այն մասին, որ նա եւ վարչապետի խորհրդականները չգիտեն, թե որ երկիր են գնում եւ ում հետ են հանդիպում։ «Ստիպված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի