23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ղազախստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ. դեսպան

Ղազախստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ: Վերջին շրջանում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիները բավական հաճախ են ավտոմեքենաներ ձեռք բերում Հայաստանից, կատարում խախտումներ հայկական պետհամարանիշներով ու խուսափում տուգանքից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալեչյանը:

«Նրանք ներկրում են ավտոմեքենաները, վարում են հայկական պետհամարանիշներով և չեն տուգանվում, երբ խախտում են երթևեկության կանոնները»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրավախախտների 99 տոկոսը Ղազախստանի քաղաքացիներ են, ովքեր անպատիժ են մնում:

Անդրադառնալով սոցցանցերում տարածում գտած տեսանյութին, որտեղ Նուր-Սուլթանի ճանապարհային ոստիկանության բաժնի հրամանատարի պաշտոնակատար Բաուըրժան Խանտեմիրովը հրահանգ է տալիս ստուգել «հայկական ավտոմեքենաները» և հայտարարում է, որ եթե դրանց վրա արձանագրություններ չկազմվեն, առավոտյան բոլոր դասակի հրամանատարները ստիպված կլինեն բացատրականով ներկայանալ իր մոտ, դեսպան Ղալեչյանն ասաց, որ փաստի առթիվ ծառայողական քննություն է իրականացվել և իր տեղեկություններով պաշտոնյան պատիժ է կրել:

«Այդ ամենը հայերի հետ կապ չունի, խոսքը պարզապես հայկական համարանիշներով մեքենաների մասին է»,-պարզաբանեց նա:

Այն, որ Ղազախստանի քաղաքացիները սկսել են տուգանքներից խուսափելու համար կիրառել հայկական համարներով մեքենաներ ձեռք բերելու պրակտիկան, բազմիցս արծարծվել է ղազախական լրատվամիջոցներում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ