Ողբերգական կադրեր. Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին բանտ /տեսանյութ/
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս օրերին Եվրոպական խորհրդարանում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի աշխատանքներին։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Եվրոպական ընտրություններից հետո սա Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի առաջին հանդիպումն է։ Կրկին շնորհավորելով ԵԺԿ հաղթանակը՝ կարեւորել եմ ԵՄ կողմից արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում Արեւելյան Գործընկերության շարունակականությունը, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։ Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել […]
Ինչո՞ւ է արգելվում Սորոսի գրասենյակի դիմաց խաղաղ ակցիա իրականացնել Այսօր՝ հունիսի 3-ին, կայացավ «ՎԵՏՕ» քաղաքական շարժման հերթական ակցիան Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի դիմաց: Հերթական անգամ ոստիկանական մեծաթիվ ուժեր փակել էին դեպի Սորոսի գրասենյակ տանող մուտքը: Հունիսի 3-ին կայացած ակցիայից հետո փաստում ենք. 1.Հայաստանում Սորոսի գրասենյակն ունի շատ ավելի լուրջ նշանակություն, քան պետական բազմաթիվ կառույցներ՝ […]
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է՝ հունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է սպանվել։ «Այդ կանխամտածված սպանությանը նախորդել է արցախյան կողմի հասցեին մտացածին մեղադրանքներով ապատեղեկատվական արշավը, թե իբր Արցախի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության արդյունքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ […]
2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը վտանգավոր է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով կտրականապես դեմ է ապրիլյան պատերազմի խնդիրները խորհրդարանում քննարկելուն: «Ազգային ժողովին բանակի գործերին խառնվել չի կարելի։ Տեսնելով, թե ինչ էր կատարվում նախորդ ամիսներին, ես համոզված […]
Տղե՛րք, չգիտեմ, թե Դուք կոռուպցիայի դեմ պայքար ասելով ի՞նչ եք հասկանում, կա՛մ ինչպե՞ս եք պայքարում, կամ օրը մի քանի ժամ տարբեր հարթակներից ի՞նչ եք խոսում օրինականությունից և իրավական պետության կայացման անհրաժեշտությունից, բայց ինձ համար ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կողմից կայացված որոշումը լակմուսի թուղթ էր՝ վերջնականապես հասկանալու համար Ռուսաստանի դիրքորոշումը մեր […]
Ռեֆորմիստների կուսակցությունը քննարկեց երկրում տիրող իրավիճակը և որոշեց, հաշվի առնելով իշխանությունների հանդեպ վստահության աննախադեպ անկումը, հանդես գալ առաջարկով. այն է՝ անցկացնել վստահության հանրաքվե: Իշխանություններին ուղղված կոչը բխում է ինչպես քաղաքական դաշտի զգալի հատվածի, այնպես էլ հազարավոր քաղաքացիների ցանկությունից: Իշխանությունների կողմից վստահության հանրաքվեի անցակցման գաղափարի անտեսման դեպքում Ռեֆորմիստների կուսակցությունը մոտ ժամանակներս պատրաստ է անցկացնել իր նախաձեռնությամբ […]
Այսօր ստացա մեծ նվեր 20-րդ դարի հայ ազգայնական մտքի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Հայկ Ասատրյանի «Ցեղանենգ շեյթանը» գրքույկը: Այն 1992 թվականից կորած էր համարվում, բայց նախախնամության կամոք այս գրքույկի աշխարհում պահպանված միակ օրինակը գտնվեց և այսօր Հայրենիք ակումբի ջանքերով վերահրատարակվեց: Հ.Գ. Ցեղանենգ շեյթանը ապազգայնությունն է, հայկականության արժեքներին դեմ օտարերկրյա գումարներով և պատվերներով հակապետական գործողություն իրականացնողներն են: […]
























