23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես չեմ ցանկանա, որ Հայաստանը փակվի. ՀՀ առաջին վարչապետը դեմ է ապրիլյան պտերազմի քննությանը

2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը վտանգավոր է։  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով կտրականապես դեմ է ապրիլյան պատերազմի խնդիրները խորհրդարանում քննարկելուն:

«Ազգային ժողովին բանակի գործերին խառնվել չի կարելի։ Տեսնելով, թե ինչ էր կատարվում նախորդ ամիսներին, ես համոզված եմ, որ խառնվելու են մինչև վերջ»։

Մանուկյանը չհերքեց, որ դրանում կոռուպցիա կա, «բայց կոռուպցիայի դեմ պայքարելով չի կարելի քանդել ինչ-որ բաներ»։

Որպես օրինակ Հանրային խորհրդի նախագահը հիշեցրեց ռուսական «Ավելորդը« ֆիլմի սյուժեն, որտեղ գլխավոր հերոսի պայքարն իր ընտանիքին պատկանող բիզնեսում առկա կոռուպցիայի դեմ հանգեցրեց ընկերության փակվելուն։

«Ես չեմ ցանկանա, որ Հայաստանը փակվի»,– ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ ելույթում նշեց, որ հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը:

Տասն օր անց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ