05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել եմ. Արմեն Աշոտյանը Եվրոպական խորհրդարանում է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս օրերին Եվրոպական խորհրդարանում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի աշխատանքներին։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Եվրոպական ընտրություններից հետո սա Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի առաջին հանդիպումն է։ Կրկին շնորհավորելով ԵԺԿ հաղթանակը՝ կարեւորել եմ ԵՄ կողմից արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում Արեւելյան Գործընկերության շարունակականությունը, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։

Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել եմ Հայաստանի վերջին քաղաքական զարգացումների մասին, հատկապես դատական իշխանության վրա գործադիրի հակասահմանադրական հարձակումների, դրան հետեւած միջազգային արձագանքի եւ դատական համակարգի բարեփոխումների մասին։

Եվրոպական քաաքական ընտանիքին հաղորդել եմ նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության սաստկացման մասին, ինչպես նաեւ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված դեպքի»։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ