22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այն, ինչ արեցին թավշյա հեղափոխականները, չի արել սովետական անաստված իշխանությունը

«Նախորդ իշխանություններին կարող ենք շատ մեղքեր վերագրել, բայց որ նախարարը տրանսվեստիտ ընդունի, որ եկեղեցու դեմ արշավեն, նման բաներ նրանց օրոք չի եղել:

«Մարդը եկավ իշխանության եւ առաջին իսկ հրամանով զրկեց Ամենայն Հայոց կաթողիկոսին անվտանգությունից, ինչը նույնիսկ սովետական անաստված իշխանութունները չեն արել: Իսկ մեր թավշյա, սիրո ջատագովներն արեցին»,-Սորոսի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սորոսի հետ կապ ունեցողներ բոլոր իշխանություններում էլ եղել են, բայց խնիրն այն է, որ այսօր նրանք իշխանություն են կրում: «Մարդիկ իշխանություն են վերցրել: Ոստիկաններին այսօր բերել կանգնացրել են, մարդիկ չգիտեն՝ ինչի համար են եկել, նրանց հրաման տվողն էլ չգիտի՝ ինչու պիտի աշտպանեն Սորոսի գրասենյակը»: 

«Նախկին իշխանությունները կոշտ չգտնվեցին: Ես մի քանի անգամ զգուշացրել եմ, որ կոշտ մեթոդներով պայքարեն, բայց չարեցին»,-հայտարարեց Մալյանը՝ հավելելով, թե ինքը գործազուրկ է դարձել նախորդ գարնանը տեղի ունեցած քաղաքական դեպքերից 7 ամիս առաջ եւ եթե ցանկություն ունենար, այսօր պաշտոն կունենար: 

«Ազգային ժողովում 14 պատգմավոր Սորոսի գրասենյակից է ուղղորդվում»,-հայտարարեց Մալյանը՝ խոստանալով հրապարակել բոլոր նրանց անունները, որոնք պետականաքանդ գործնեությամբ են զբաղված: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ