18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը դաժան ձևով պատժում է ինքն իրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դաժան ձևով պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին: Նոր իշխանությունները եկել են, որպեսզի ջախջախեն բոլոր այն մոտեցումները, որոնք նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տվել է գործող իշխանություններին: Այս մասին «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ում խոսքերով, Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրը բավականին ճիշտ գնահատականներ էր տալիս իշխանություններին, գործող համակարգին: Հակոբյանի խոսքով, […]

«Կոկորդիլոսի» հովանավորությամբ՝ խոզաբուծարանն է զավթում. Ժամանակ

Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների հետևում կանգնած է գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, ով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ազգականն է և գործում է նրա հովանավորությամբ: Հակոբյանն ինքն է բոլոր նորմատիվները խախտելով՝ 70 տարուց ավելի գոյություն ունեցող ֆերմայի շրջակայքի հողերը վաճառել: Հիմա էլ ուզում է զավթել 4,5 հա տարածք զբաղեցնող ֆերման, որին տիրանալու անհաջող փորձեր նախկինում […]

Պատգամավորները դժգոհում են «կոմֆորտից». Ժողովուրդ

Տևական ժամանակ է, ինչ Ազգա­յին ժողովի պատգամավորները բողո­քում են աշխատասենյակների պայ­մաններից, մասնավորապես՝ ջեր­մաստիճանից, քանի որ այս շոգ եղանակին ԱԺ աշխատասենյակնե­րից շատերում տեղադրված չեն հո­վացնող համակարգեր:  Տարբեր պատ­գամավորներ մեզ հետ զրույցներում նշում են, թե այդ հարցը վաղուց բարձրաձայնել են՝ այլ գույքեր պա­հանջելու հետ մեկտեղ, մյուս բոլոր հարցերը կարգավորել են, բայց օդորակիչի հարցը՝ ոչ: Պատգամավորնե­րը նաև դժգոհ […]

Մեծ տապալում է հասունանում. Իրավունք

«Չեմ հավատում վարչապետի եւ նրա թիմի հայտարարություններին, թե, այսպես կոչված, հեղափոխության պահանջներից մեկը դատաիրավական համակարգի բարեփոխումներն են, այլապես արդարադատության նախարարի պաշտոնում չէր նշանակվի մեկն, ով պարզապես ծնվել է, դպրոցն ու բուհն ավարտել եւ դարձել փաստաբանական պալատի անդամ: Հա մոռացա նշել, որ «հեղափոխության հոսանքն» էլ կարճ ժամանակով կարգել է նաեւ ՊԵԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին», – այս մասին […]

ՊԵԿ նախագահի ուրախությունը. Հրապարակ

Երկար փնտրտուքից հետո իշխանությունների ընտրությունը վերջապես կանգնեց 27-ամյա իրավաբան Ռուստամ Բադասյանի վրա։ Արդարադատության նորանշանակ նախարարին, որը մոտ մեկ տարի ՊԵԿ նախագահի տեղակալ էր աշխատում, երեկ Դավիթ Անանյանը հանդիսավոր կերպով հրաժեշտ է տվել։ Միանգամայն հասկանալի է պարոն Անանյանի ուրախությունը՝ աշխատակազմում խոսում էին, որ նա վերադասի «աչքն ու ականջն» է ՊԵԿ-ում: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա […]

Ո՞վ է նորանշանակ նախարարը. Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդա­րադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը, որը մինչև այժմ զբաղեցնում էր ՀՀ Պետական եկամուտ­ների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Նրա կենսագրական տվյալ­ները, ըստ էության, սակավ են, և դա նաև բնական է՝ հաշվի առնելով, որ նորանշանակ նախարարը 28 տարեկան է: Ըստ այդմ, նա իրավագիտության ֆա­կուլտետի մագիստրոս է և 2015 թվա­կանին ավարտել է ՀՀ […]

Վարչապետը «պատերին է տվել» յուրայիններին. Հրապարակ

ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյունքում, միևնույն է՝ ընտրություններից երկու օր առաջ՝ դեռևս հին վարչության նիստին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը։ Մեր տեղեկություններով, Փաշինյանն Աբովյանում իրենց կրած պարտության մասին քննարկման ժամանակ «պատերին է տվել» սեփական թիմին՝ ասելով, որ իրենք իսկապես ոչ մի բանով […]

Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ուրեմն իշխանությունը դարձյալ սխալ է. Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է. «Ո՞վ է իրականացնելու վեթթինգը… Երեկ ԱԺ միջանցքներում թևածող ասեկոսեների համաձայն՝ իշխանությունը որոշել է, որ անցումային արդարադատության (ինչն այդպես էլ չհասկացանք, թե ինչ է) բաղադրիչը հանդիսացող՝ վեթթինգը անցկացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը: Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ուրեմն իշխանությունը դարձյալ սխալ է: ԲԴԽ-ն չի կարող վեթթինգ իրականացնել. չի […]

Օգնենք մեր սիրելի վարչապետին. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Ժողովուրդ ջան, այսօր Ազգային Ժողովում մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շրջանում մեր դիվանագիտությունը շատ արդյունավետ է գործում և նույնիսկ մի շարք հաջողություններ է գրանցել: Բայց մեր սիրելի վարչապետը չկարողացավ թվարկել այդ հաջողությունները, ու քանի դեռ էն չուզող, չար ու նախանձ հանրապետականները […]

Հայաստանը դարձել է բազար, որը մեկ մարդու որոշումներով է առաջնորդվում

Սահմանում վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցած մեր երկու զոհերը, Նախիջեւանում կայացած թուրք–ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել նաեւ Սփյուռքում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ: – Օրերս նահատակված զինվորին 20 օր էր մնացել, որ զորացրվեր: Ադրբեջանական կողմը այս գործելակերպը  շարունակելու էհաջորդող տարիներին եւ տասնամյակներին, որից կարելի է մի բանմիայն եզրակացնել: Ադրբեջանին  խաղաղության պատրաստելը միֆ է, առասպել է, չես կարող խաղաղության պատրաստել մի ժողովրդի, որը քեզնից  տասնյակ անգամ ավելի ուժեղ է եւ ավելի շատ ռեսուրսներ ունի:  Մենք փաստորեն իրավունք չունենք մեր ժողովրդին  խաղաղության պատրաստել, այլ` պատերազմի: Խաղաղության  չես կարող պատրաստել ժողովրդին գայլերի դեմ,  որովհետեւ ադրբեջանցիները մեկ բան գիտեն` մեզ սպանել, ուրիշ բան չգիտեն: Պանթուրքական  գաղափարախոսությունը սա է:  Այսօրահռելի մի թշնամի է նաեւ Թուրքիան,  որը  մեզնից  100 անգամ ավելիմեծ է թվով  եւ քանակով, որը նաեւ ՆԱՏՕ-ի կազմում է: -Տեր հայր, ի՞նչ կարող էին անել այսօրվա իշխանությունները, որչեն անում, մասնավորապես` Արցախի   հարցում: -Մեզ Սփյուռքում ամենից շատ հուզում է ատելությանհռետորաբանության պատճառով կատարված հոգեմտավոր բաժանումը ժողովրդի մեջ: Ազգային հյուսքի քանդումը, բաժանումը` սեւ-սպիտակի,  հայաստանցի-արցախցու  այս կամ այն քաղաքականշարժումների, փոքրիկ թվաքանակով,  սահմանափակ ռեսուրսներովեւ տնտեսությամբ ու  նաեւ դիկտատորական ոգով կատարվածկադրային փոփոխությունները: Արցախ ասելով` հասկանում եմնաեւ  Հայաստանն իր ամբողջ հարավով, որովհետեւ Արցախին եթե որեւէ բան պատահեց, պատահելու է  նաեւ  Հայաստանին:  Իմ կարծիքով` մեծագույն սխալ է Արցախի հասուն  գեներալիտետին պաշտոններից ազատելը,  մարդկանց, ովքեր  պատերազմական ուղիով են անցել: Բնականաբար, անձամբ չեմ ճանաչում նրանց,  բայց իրենց մասին շատ եմ լսել եւ  կարդացել, օրինակ` Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի: Նրանց պաշտոնից հանելով` չեմ հասկանում,  թեկառավարությունն ի՞նչ է հետապնդում` քաղաքական մաքրագործություննե՞ր է անում Հայաստանից դուրս:  Պետք է ուժեղացնել երկու հանրապետությունների տնտեսություններն ու բանակները եւ ոչ թե տկարացնել կամ  սյուները քանդել:  Արցախում կատարված կադրային փոփոխությունները, որը երեւի կատարվում է մի հոգու անձնական քմահաճույքով,  շատ մեծ եւ ծանր վնասների է ենթարկելու մեր երկիրը: Իսկ Արցախը, ներողություն, միայն արցախցիներին չի  պատկանում, այլ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, եւ մենքմտահոգ ենք: Կադրային փոփոխությունները,  եթե  խաղաղ պայմաններում լինեինք, իմ հոգսը չէ, բայց երբ ամեն օր զորավարժություն զորավարժության հետեւից է տեղի  ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի տանդեմի կողմից, այս ամենը դառնում է մտահոգիչ: – Կարծում եք` սահմանում պատերազմի վտանգ կա՞… -Ցավալի է, բայց մի օր պատերազմ անպայման լինելու է: Հաջորդ պատերազմը ապրիլյան պատերազմի պես չի լինելու,  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի