23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ինչու՞ են այսքան ամեն ինչ խառնել, մեզ թուքումուրը, իրենց՝ բարձր աշխատավարձն ու իբր անողոք պայքարի դափնինե՞րը». դժգոհությունը գագաթնակետին է հասել. Իրատես

Հայաստանի ոստիկանությունը երբևէ այսքան անկարող ու թավշից էլ թավշյա չի եղել, որքան այսօր։ Համակարգի ներկայացուցիչների դժգոհությունը գագաթնակետին է հասել։ Ներսի թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս մեկ տարվա ընթացքում ոստիկանի կերպարը լրիվ արժեզրկվել է։ «Քաղաքացիները կարող են մեքենայից իջնել, հայհոյել ոստիկանին, իրենց շատ լկտի պահել, բայց ոստիկանը պարտավոր է դա հանդուրժել, հակառակ պարագայում նրա վրա գործ կկազմվի։ Քանի՜-քանի՜ գործեր կան հենց ոստիկանների վրա, որոնք փորձել են քաղաքացիների անպատկառությունը սանձահարել։ Ոստիկանն այսօր ուժ չունի, իրավունք չունի մի երկու կապը կտրածների ձեռքերը ոլորելու և ցույց տալու իրենց տեղը։ Վա՜յ, բա ի՞նչ կասեն դրսում։

Սա պետությու՞ն է, թե՞ վակխանալիա։ Պետք է հատուկ օրենքներ մշակվեն օրենքի մարդու հանդեպ հանրության վերաբերմունքը փոխելու համար»,- նշեց թերթի զրուցակիցը, հավելելով, որ ոչ աշխատավարձի չափն է արժանապատիվ, ոչ քաղաքացիների՝ օրենքի մարդու հանդեպ վերաբերմունքն է վերաբերմունքի նման, ոչ էլ ոստիկանապետն է գործից հասկանում։

Սակայն այս ամենին գումարվել է ևս մեկ գործոն. շատ հաճախ ոստիկանության գործառույթներն իրականացնում են ԱԱԾ-ի աշխատակիցները, ինչը զայրացնում է ոստիկաններին։ «Կան բաներ, որոնք հենց ոստիկանությանն են վերապահված, ինչու՞ են այսքան ամեն ինչ խառնել, մեզ թուքումուրը, իրենց՝ բարձր աշխատավարձն ու իբր անողոք պայքարի դափնինե՞րը։ Ասում էին՝ ոստիկանը մերն է, բա որ ձերն է, էս ի՞նչ ձևով եք վարվում ոստիկանության հետ»,- զայրացած նշեց թերթի զրուցակիցը:

Այս եւ այլ հրապարակուներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ