18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որքան գումարով է Արսեն Թորոսյանը նշել իր ծննդյան տարեդարձը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում: Ի դեպ, նախարարն իր ծննդյան տարեդարձը նշել է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմաարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Համազասպ Դանիելյանի եւ այլոց հետ: Նշենք, որ իշխանության ներկայացուցիչները ծննդյան արարողությանը մասնակցել են ընտանիքներով: […]

Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է սիրտը շահել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է համառ լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այնքան վիրավորված է, որ իրեն ՔՊ համագումարը չի ընտրել Քաղպայմանագրի վարչության անդամ, որ պատրաստվում է հրաժարվել մանդատից։ Անգամ այսօր մամուլում լուր կա, որ նա ասել է․ «Մանդատը շպրտելու եմ դեմքներին»։ Մանավանդ որ այս օրերին Սասուն Միքայելյանն […]

Ո՞վ է կանգնած «դավադրության» տեսության հիմքերում․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե ժամանակին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ «սրբազան պատերազմ» սկսած, համակարգից արտահոսքեր ապահովող, շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որը ամենահարմարավետն ու փափուկն է տեղավորվել նոր իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողքին, ըստ մեր աղբյուրների, շարունակում է իր «ինտենսիվ» գործունեությունը, և ըստ նույն աղբյուրի` նա է կանգնած Ղարաբաղյան «դավադրության տեսության» և […]

«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց դա պիտի վերաբերի նորանկախ պատմության բոլոր «թալանչիներին». Արփինե Հովհաննիսյան

«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց խոսքը պիտի վերաբերի Հայաստանի նորանկախ պատմության ԲՈԼՈՐ «թալանչիներին» (առանց որեւէ բացառության). խուսափողներ չպետք է լինեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով նաեւ հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նա, մասնավորապես, նշել է. «Թալանչիներից» գույքի վերադարձի եւ այդ ընթացքում հայեցողության […]

Պատերազմող երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը միջազգային հարթակներում չի խոսում Արցախից. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատերազմող երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը միջազգային հարթակներում արդեն որերորդ ելույթի ընթացքում (Բիշքեկ, ՈՒֆա) չի խոսում Արցախից. ոչ թե քիչ է խոսում, այլ ՉԻ ԽՈՍՈՒՄ։ Մեկդ էտ տղային ասեք, որ ինքը մեր տուրիզմի կոմիտեի ղեկավարը չի, ոչ էլ մեր Քիմ Քարդաշյանը, որը իր գոյությամբ կամ […]

Ադրբեջանը չի հրաժարվել քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու սպառնալիքներից․ ԼՂ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին որոշակի զինատեսակների վաճառքը։ Մեկնաբանությունում նշվում է․ «Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ […]

Սորոսականները ցանկանում են միասեռ զույգերին ընտանիքի կարգավիճակ տալ

Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ»-ում առաջարկվում է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Այս կոնվենցիայում բազմաթիվ վիճարկելի և ընտանիքի հիմքերը թուլացնող դրույթներ կան, սակայն ամենամտահոգիչն այն է, որ վավերացման դեպքում նույնասեռ զույգերը կհամարվեն ընտանիք: Այսպես՝ Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետով որպես ընտանեկան բռնության տարատեսակ նշված է բռնությունը զուգընկերների միջև։ […]

Հեղափոխությունը խժռում է փոքրիկներին: Ինչո՞ւ է «Զատիկ» մանկատան սիրելի Հայրիկը հրաժարական տվել

Հունիսի 27-ին Աշոտ Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարություն: Նախարարությունը, բարձր գնահատելով Աշոտ Մնացականյանի բազմամյա աշխատանքն ու նվիրվածությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների աջակցման գործին, նորանոր հաջողություններ է մաղթել նրան՝ հետագա գործունեության ընթացքում: Այսպես է կառավարությունը բացատրում «Զատիկ» մանկատան տնօրենի հրաժարականը: Մինչդեռ կյանքը տասնամյակներով սոցիալապես անապահով, ծնողական խնամքից զուրկ մնացած երեխաների խնամքին նվիրած, նրանց […]

Հուլիսի 1-ից ավելի տհաճ վիճակում են հայտնվելու բոլոր այն կաթ արտադրողները, ովքեր սխալ մակնշում կունենան, ես ձեզ խոսք եմ տալիս. Գեորգի Ավետիսյան

Հուլիսի 1-ից ավելի տհաճ վիճակում են հայտնվելու բոլոր այն կաթ արտադրողները, ովքեր սխալ մակնշում կունենան, ես ձեզ խոսք եմ տալիս: Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերով հանձնաժողովի կազմակերպած «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկմանը հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը վերջերս մեծ մոնիտորիգ է իրականացրել կաթնամթերքի […]

«Արտաքին քաղաքականության մեջ չի կարելի կորցնել սեփական շահերի համակարգում ազդեցության գործոն լինելու հանգամանքը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական գործիչը, որը չի հասկանում աշխարհաքաղաքականության էությունը, նման է երեխայի, ում ծնողները չեն զգուշացրել, որ չի կարելի որևէ տեղ գնալ օտար քեռիների ու մորաքույրների հետ: Տարածաշրջանում և համաշխարհային քաղաքականության մեջ նոր փոփոխություններ են տեղի ունենում, ինչը բավականաչափ բարդ է հասկանալ: Պետությունների քաղաքական շահերը նոր վերադասավորումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված