07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ-ն, դեռևս տարվա կեսը չանցած, այս տարվա գործուղումների բյուջեն արդեն սպառել է. Փաստ

Վերջին շրջանում շատ է քննարկվում խորհրդարանական գործուղումների առատության և, ինչու ոչ, դրանց արդյունավետության կամ անարդյունավետության մասին:

«Փաստ» թերթն իր ուսումնասիրությունն է կատարել և պարզել, որ միայն հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 26 գործուղում, ի դեպ՝ բավականին ներկայացուցչական կազմով:

Ներկայացնում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԺ պատգամավորների գործուղումների «շքերթը». հունիսի 4-7-ը՝ Բելգրադ, հունիսի 5-8-ը՝ Բիշքեկ և Թբիլիսի, հունիսի 8-10-ը՝ Նուր-Սուլթան, հունիսի 10-12-ը՝ Մոսկվա, հունիսի 12-15-ը՝ Ուլան Բատոր, հունիսի 13-15-ը՝ Փարիզ, հունիսի 19-23-ը, հունիսի 20-22-ը՝ Բեռն, հունիսի 23-29-ը՝ Ստրասբուրգ, հունիսի 2229-ը Լուսակա (Զամբիայի Հանրապետություն) և Արաբական Միացյալ Էմիրություններ, հունիսի 30-ից հուլիսի-2-ը՝ Դուբայ, հունիսի 24-26-ը՝ Կոպենհագեն, հունիսի 24-28-ը՝ Տոկիո, հունիսի 27-28-ը՝ Մոսկվա, հունիսի 26-27-ը՝ Հռոմ, հունիսի 24-25-ը՝ Մադրիդ, հունիսի 26-27-ը՝ Լիսաբոն, հունիսի 26-28-ը՝ Հելսինկի, հունիսի 27-28-ը՝ Մոսկվա, հունիսի 25-ին՝ Բուխարեստ, հունիսի 26-27-ը՝ Սոֆիա, հունիսի 27-29-ը՝ Ցյուրիխ, հունիսի 30-ից հուլիսի 3-ը՝ Բրյուսել, հունիսի 30-ից հուլիսի 2-ը՝ Բրատիսլավա, հունիսի 30-ից հուլիսի 3-ը՝ Մոսկվա:

Այս ցուցակի ֆոնին ուշագրավ է հիշել, որ բոլորովին վերջերս կառավարությունն ԱԺ-ին իր պահուստային ֆոնդից հավելյալ գումար հատկացրեց, որովհետև ԱԺ-ն, դեռևս տարվա կեսը չանցած, այս տարվա գործուղումների բյուջեն արդեն սպառել էր:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ