04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ես Սահմանադրական դատարանի նախագահն եմ. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը վստահեցնում է` ՍԴ-ում ճգնաժամ չկա։

«Սահամանադրական դատարանի դատավորների հավաքական դիրքորոշումը տեսել եք հայտարարության տեքստում», – լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը։

Հարցին՝ ինչպե՞ս  է տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Հրայր Թովմասյանը պատասխանեց.

«Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որը լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»։

Հրայր Թովմասյանն ասաց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ աշխատում է հանգիստ։

«Գործեր ենք մակագրում, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում, այսպես», – ասաց նա։

Հարցին՝ այնուամենայնիվ, ինքը ՍԴ դատավո՞ր է, թե՞ անդամ, Հրայր Թովմասյանն արձագանքեց.

«Ես Սահմանադրական դատարանի նախագահն եմ»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ