19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այդ որ պահից դարերով ձևավորված մշակութային ժառանգությունը հանկարծ որակվեց իբրև «կարծրատիպ»

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարունակենք Ստամբուլյան կոնվենցիայի թեման՝ այս անգամ անդրադառնալով դրա 12-րդ հոդվածով ամրագրված հետևյալ նորմին. «Կողմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի փոփոխվեն կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային վարքագծի կանոնները՝ այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթներն ու և ցանկացած այլ պրակտիկան արմատախիլ անելու նպատակով, որոնք հիմնված են կնոջ […]

ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար. Վենետիկի հանձնաժողով

Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ, այս մասին ասված է  «Իրավական ուղի» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում:   Այն ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մասնավորապես. 1) Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ […]

Սևանը հիվանդ է. Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.  «Այս պահին Սևանում ենք և Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան ՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության: Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով: Առաջիկայում «Բարգավաճ […]

Ստամբուլյան կոնվենցիայի թաքնված նպատակը ԼԳԲՏ անձանց լրացուցիչ արտոնություններ տալն է, եթե վավերացվի, ԼԳԲՏ անձինք կկարողանան անգամ երեխա որդեգրել. Արա Զոհրաբյան

Ստամբուլյան կոնվենցիան իր մեջ թաքնված ռիսկեր է պարունակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, որը ՀՀ-ն ստորագրել է 2018-ին, բայց դեռ չի վավերացրել:   Նրա խոսքով՝ այս կոնվենցիան, որը վավարեցրել է նախորդ իշխանությունը, թաքնված ռիսկեր ունի: Կոնվենցիայի թաքնված նպատակը ԼԳԲՏ անձանց համար լրացուցիչ արտոնություններ ստեղծելն է: […]

«Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց…». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց… Երեկ Ազգային Ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արել էր մի շատ ուշագրավ հայտարարությւոն, որի խորքային էությունը, սակայն, վրիպեց շատերի ուշադրությունից: Խոսելով Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ փոխվարչապետն ասաց բառացի հետևյալը. “Եթե ուզում ենք ունենալ վիզայի ազատականացում, պետք է […]

Կգնաք ու առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք. Իմ քայլի պատգամավոր

Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։ Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ […]

«Հերիքա էլի դուք աշխատավարձ ու լայք ստանաք, իսկ մենք աշխատենք». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այ էս ավտոբուսը մեր գործող իշխանությունների աշխատանքի մարմնացումն է. երկու օր է ամբողջ թայմլայնս էս ավտոբուսն ա: Չեմ զարմանա, եթե հաջորդ ասուլիսին վարչապետը 100 ձեռքբերումների մեջ ներառի: Մի տենց ավտոբուս էլ իշխանությունների ԵԱՀԿ ԽՎ ԱՆՆԱԽԱԴԵՊ հաղթանակներն են, պարզապես, եթե էտ ավտոբուսներից գոնե մի քանի […]

«Fake news ստեղծող իշխանական ֆաբրիկայի հերթական ձախողումը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Fake news ստեղծող իշխանական ֆաբրիկայի հերթական ձախողումը։ «Այս թյուրիմացությունը սկսվել է Twitter-ում Անի Պապյանի հրապարակումից, հետո տարածվել ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում, «Արմենպրեսում» և մի շարք այլ լրատվականներում, որոնք տարածել են, թե իբր Eurostat-ն է Հայաստանը ճանաչել Եվրոպայում ՀՆԱ-ի աճով առաջատար։ Այնինչ, այդ ցանկը կազմվել է տարբեր աղբյուրների […]

«Ոսկե ծիրան»-ում տրանսգենդերների մասին ֆիլմի մատուցելը նպատակաուղղված հոգեբանական և տեղեկատվական դիվերսիա է

«Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում տեղի ունեցածի մասին երեկվա գրառումս մեծ արձագանք գտավ սոցիալական ցանցերում ու մամուլում։ Մարդիկ վրդովված էին ու գրեթե անկաշկանդ իրենց կարծիքն էին հայտնում մեր իրականության մեջ օր օրի ավելի հաճախ հանդիպող բացասական երևույթների մասին։ Եվ դա բնական է ու, իհարկե, նաև ուրախացնող։ Այն իմաստով, որ կա հակազդեցություն և այդ հակազդեցությունը նույնպես անընդհատ […]

ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում. Ինչու են Սյունիքի մաքսավորները հսկում Երևան-Թբիլիսի գնացքը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մաքսավորները հսկելու են Երևան-Թբիլիսի գնացքը, կամ ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում: Օրերս Հրաչիկ Գոգինյանը նշանակվել է Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ։ Ուշագրավ է, որ նրա գործառույթներում նշված է, որ նա պետք է իրականացնի մաքսային հսկողություն Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքում, ինչպես նաև հանրապետության կայարաններում հսկողություն իրականացնի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքով ժամանած ֆիզիկական անձանց, ուղեկցող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի