05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Իրականում Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ֆեյքն է. Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանվել է/տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ֆեյքն է, շատ լավ բաժանել են դերերն ու լավ խաղում են. Սերժ Սարգսյանի իշխանությունն  այդպես էլ պահպանվել է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը:

Հարցին` եթե այդպիսի ներքին պայմանավորածություն կա, ու Փաշինյանը Սարգսյանի «ֆեյքն» է, ապա ո՞րն է լինելու հաջորդ գործողությունը, նա պատասխանեց` եկեք սպասենք, որովհետև կանխագուշակելը դժվար է: «Թեև մեկ բան հստակ է, որ Սերժ Սարգսյանը  ոչ թե մերժվել է, այլ մերսվել է, և այսօր այդ մերսումները վայելում է Բադեն-Բադենում: Հանգիստ կարողանում է գնալ, որտեղ ցանկանում է, ինչ ձևաչափով ցանկանում է, ընդհուպ` մասնավոր ինքնաթիռով, ու չգիտենք` այդ գումարները որտեղից նրան»,- հավելեց Փոստանջյանը:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ