26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշը փաստացի մարզպետ չունի. Ռեֆորմիստներ

Մարզպետները կառավարության ներկայացուցիչն են մարզում և պատասխանատու են կառավարության քաղաքական և տնտեսական գծի համար: Այս դեպքերը ապացուցեցին,որ մարզպետները չունեն ոչ ազդեցություն,ոչ հնարավորություն հանրային կյանքի կառավարման ոլորտում: Եթե մարդիկ անտեսում են մարզպետին և իրենց խնդիրների լուծումը տեսնում են փողոցներ փակելով ստացվում է իրոք որ նման մարզպետների լինել չլինելը միևնույն բանն է: Ի դեպ նույնը օրեր առաջ […]

Վարչապետի մակարդակով սպառնացել են փռել ասֆալտներին ու ծնոտներին խփել: Ի՞նչ պետք է անեին իջևանցիները. Իրատես

Օրեր առաջ Իջևանում ոստիկանների և անտառահատների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, հուսով եմ, իշխանությունների համար սառը ցնցուղ է եղել, ու առաջին դեմքի մակարդակով հասկացել են՝ շուրջ մեկ տարի կուտակված մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերից փողոց է դուրս եկել: «Ոստիկանը մերն է» վանկարկումներով ճանապարհ փակողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքում նույն ոստիկանների վրա քարեր էին նետել: […]

Հրայր Թովմասյանի եւ հեղափոխականների տարբերությունը. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով։ Նա ասում էր, որ ՍԴ նախագահը չի կարող մինչև 2035 թ․ պաշտոնավարել, գործող օրենքը նախատեսում է 6 տարին մեկ ՍԴ նախագահի ընտրություն, նաև՝ որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամները չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Այս պնդումները 2 օր է՝ բուռն քննարկումների […]

Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ

Օրվա ընթացքում հետևում էի Իջևանում տեղի ունեցածի մեկնաբանություններին ու տեղի ունեցողին։ Կարող եմ առանձնացնել երկու գիծ, որ նախկինում էլ միշտ եղել է նման իրավիճակներում։ Ոստիկանությունը պնդում էր, մարդիկ իրենց պահել են ագրեսիվ ու բռնության են դիմել, իսկ մարդիկ նշում էին, որ սկսել են ոստիկանները (նույնիսկ մեկնա սում էր, որ քաղաքացիական հագած ոստիկաններ է տեսել), բացի […]

Նիկոլը, ով ամիսներ առաջ ժողովրդին կոչ էր անում «դուխով» ճամփեքին պառկել, այժմ սպառնում է խստորեն պատժել այդ նույն ժողովրդին. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կան հարցեր, որտեղ անկախ իրողության եւ կարգավիճակի փոփոխությունից, քաղաքական գործչի կարծիքն ու համոզմունքը պետք է հստակ եւ անփոփոխ լինի: Թե՚ 2008թ. մարտին, թե՚ 2016թ. հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, թե՚ 2018թ. ապրիլին եւ թե՚ երեկ, սկզբունքը մեկը պիտի լինի, երբ ոստիկանին փորձում են անարգել, հայհոյում […]

«Տանկիստ» Նիկոլին հանգիստ չեն տալիս մարշալի դափնիները

«Տանկիստ» Նիկոլին հանգիստ չեն տալիս զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի դափնիները, որի գլխավորությամբ խորհրդային տանկերը մտան ու ազատագրեցին Բեռլինը։ Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար է,այլ ոչ թե սեփական ժողովրդի դեմ հանելու։

Որտե՞ղ է Նիկոլ Փաշիյանի եղբորորդի պատգամավորը

2018 թ. դեկտեմբերի պառլամենտական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի եղբորորդին  հավաքել էր 17 հազար ձայն։ Երկու օր է` Իջևանում լարված իրավիճակ է, ու Տավուշի մարզից ամենաշատ քվե ստացած պատգամավորին չի հետաքրքրում ` ինչ է կատարվում իր ծննդավայրում։ Ինձ հետաքրքիր է, եթե վաղը ընտրություններ լինեն քանի՞ քվե կստանա Նիկոլի եղբորորդին։Հարցնում է քաղաքագետ Աղվան Պողոսյանը: 

Ժողովրդի վարչապետ ջան, ստեղծածդ ֆեյքի ու կեղծիքի իրավիճակում խճճվել ենք

Ժողովրդի վարչապետ ջան, ստեղծածդ ֆեյքի ու կեղծիքի իրավիճակում խճճվել ենք: Որ շատ խնդրենք, կբացատրե՞ս, թե ո՞ր տրամաբանությամբ է քո ասած ընտրակաշառքով ձևավորված Ազգային ժողովի ընտրած ՍԴ նախագահը վատը, իսկ Դու՝ լավը, երբ ընտրվել ես նույն ԱԺ-կողմից Կբացատրե՞ս, թե որ տրամաբանությամբ քննիչներն ու դատախազները լավն են, իսկ դատավորները «անտեր են մնացել» ու «վնգստում են»: Կբացատրե՞ս, թե […]

Փաշինյանը՝ ինքն իր դեմ. եթե Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, ուրեմն, ինքն էլ քաղբանտրկյալ չէր, հիմա էլ քաղաքական գործիչ չէ

Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված