29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ստվերը տեղափոխվել է բարձր էշելոններ, և սա տոտալիտար համակարգի ամենաբնութագրող հանգամանքն է». Գագիկ Մինասյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ պետության կարևորագույն ֆինանսական փաստաթղթին՝ պետական բյուջեին: Գ. Մինասյանը հիշեցրեց վարչապետ Փաշինյանի խոսքերը, թե՝ 2050 թ. համար պետք է հասնենք մի բնագծի, որի համար անհրաժեշտ է տարեկան մոտավորապես 10 տոկոս երկնիշ տնտեսական աճ, ապա անդրադարձավ 2020թ. […]

Մարդկանց նկատմամբ գրոհներն ու հետապնդումները դարձել են անձրևի ու քամու նման սովորական երևույթներ. ԱԺ պատգամավոր

«Մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական դրույթը երբեք այսքան տրորված չի եղել Հայաստանում: Մարդկանց նկատմամբ գրոհներն ու հետապնդումները դարձել են անձրևի ու քամու նման սովորական երևույթներ… Հետո էլ ասում եք բան չի փոխվել այս երկրում… Գրում է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: 

«Եթե այսօր լռեն, վաղը կլռեցվեն այդ նույն իշխանության կողմից». Գագիկ Մինասյան

«Մենք, ըստ էության, կառուցում ենք անձնիշխանություն»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի հանդեպ աղմկահարույց ոտնձգության միջադեպին: Ըստ Գ. Մինասյանի՝ վարչապետ Փաշինյանը ձգտում է մենիշխանության կոպիտ հաստատման. «Նիկոլ Փաշինյանն այսօր տիրապետում է գործադիր իշխանությանը,  օրենսդիր իշխանությանը՝ բացարձակապես առանց վերապահումների (այնտեղ ընդդիմության մասին կարելի է մեծ վերապահումով խոսել), և իր […]

«Թե ինչպես է հպարտների Վարչապետը քծնում Լադիմիր Լադիմիրովիչին»

Թե ինչպես է հպարտների Վարչապետը քծնում Լադիմիր Լադիմիրովիչին: Ինչքան վստահության ու քծնանքի ծարավ է, որ առավոտյան Նիկոլը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին, մի հատ էլ քիչ առաջ է հեռախոսազանգով շնորհավորել: Բա ինքնիշխան պետության ղեկավարը իրեն էսքա՞ն простой կպահի, հարցնում է քաղաքագետ Աղվան Պողոսյանը: 

Մի կիսախելագար անձի և նրա բաշիբոզուկների պատճառով. փաստացի հանցակազմ /լուսանկար/

Դեռ Նիկոլի խուլիգանական խմբին չե՞ն փռել ասֆալտին, թե՞ իրենք գործում են ոստիկանության հետ։ Հանցակազմը փաստացի։ *** Պարզվում է՝ իշխանական խամաճիկներn այնքան են լկտիացել արդեն, որ օրը ցերեկով հարձակվում են մամուլի ներկայացուցիչների վրա ու մնում անպատիժ: Օրենքը այնքան է ոտնահարվել ու դարձել իշխող ուժի ոտքի տակ փալաս, որ ժողովրդի անվան տակ կոնկրետ հանցագործություններ են կազմակերպվում: Այսօրվա […]

Թավշյա ծպտյալ ֆաշիզմը դեռ ամբողջովին չի կերել մեր ժողովրդի ուղեղները

Երեկ մեկը գրել էր, թե տեսեք՝ ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովն է ընթանում Հայաստանում, Հանրապետության հրապարակում գեղեցիկ ու գերժամանակակից համերգ է, արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտություն են նվագում և այլն, բայց մի քանի մետր այն կողմ՝ Հյուսիսային պողոտայում, ինչ-որ մարդիկ, իրենց չգիտեմ ինչ ձայներով, գոռում են՝ Ո՛Չ Ստամբուլյան կոնվենցիային: Ինքը դրանով ուզում էր ասել, որ ՏՏ […]

46, 12, 335. մամուլը՝ Աննա Հակոբյանի թանկարժեք գնումների, նոր ավտոմեքենայի, քնած ամուսնու եւ «Սպայդր Մենի» մասին. Մեդիապաշպան

«2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 393 հոդված, որոնցից 46-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 335-ը՝ չեզոք։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին չնայած նրան, որ դրական հոդվածներ […]

Մի անգամ էլ՝ հեռախոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն: Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել […]

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված