26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, և սրանից հետո որևէ այլ իշխանություն չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան. պողոտան Քաղաքացունն է: Սա ամենամեծ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, և սրանից հետո որևէ այլ իշխանություն չի լինելու: Փոխվելու են վարչապետները, փոխվելու են կառավարությունները, Ազգային ժողովները, բայց իշխանությունը չի փոխվելու, որովհետև իշխանությունը քաղաքացունն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները:   […]

Ի՞նչ տեսանյութ է շրջանառվում Սանասարյանի գործով. Վանեցյանը այն դրել է Փաշինյանի սեղանին. 168 Ժամ

Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, հիմնավորված է ցուցմունքներով, կատարված առերեսումներով: Բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին՝ մի քիչ համբերել, երբ գործն արդեն կուղարկվի դատարան, որտեղ բոլորդ եւ հանրությունը հնարավորություն կունենան ծանոթանալ այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում, որից հետո բոլորը կարող են գնահատել այդ ապացույցների իսկությունը»,-երեկ հայտարարել […]

«Արմավիր» ՔԿՀ պետի հրաժարականը բեմականացում էր. նա ավելի բարձր պաշտոնի է նշանակվել. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի հրաժարականը, ինչի մասին երեկ հայտնել էր ար¬դարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, թատերական բեմականացում է: Հարությունյանը, ըստ էության, պաշտոնի բարձրացում է ստացել՝ նշանակվելով ՔԿ վարչությունում ռեժիմի բաժնի պետ: Բացի այդ, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ԱԱԾ կողմից իրականացված խուզարկության եւ ՔԿՀ-ում կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի հայտնաբերման համար: […]

Արմեն Սարգսյանը հակված չէ ՍԴ դատավորի պաշտոնին առաջադրել Վահե Գրիգորյանին, նա նեղսրտել է «Իմ քայլից». Ժողովուրդ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելը որքան էլ ուշագրավ է, սակայն երեկվա դրությամբ դեռ հայտեր չէին ներկայացվել, մինչդեռ  դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։ Տեղեկություններ կան, որ նախագահ Արմեն Սարգսյանը հակված չէ նորից առաջադրելու իշխանության թեկնածու Վահե Գրիգորյանին, նա նեղսրտել է «Իմ քայլի» վերաբերմունքից, որը տապալեց իր առաջադրած թեկնածուի՝ […]

Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք: Դուխով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ՀՀ քաղաքացիներին շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ: Փաշինյանը գրել է. «Սիրելի ժողովու՛րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով»:

Ինչով են զբաղվելու ՀՀԿ-ականները «Քաղաքացու օրը»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Քաղաքացու օրը» հանգստանալու է։ Armdaily.am-ի հարցին, թե ինչով են պատրաստվում զբաղվել վաղը, երբ հանրապետության բոլոր համայնքներում նշելու են «Քաղաքացու օրը»՝ պատասխանեց, թե վաղը հանգստյան օր է, քանի շաբաթ է, հետևաբար՝ հանգստանալու է։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում առաջարկին, թե նրանք, ովքեր չեն նշելու «Քաղաքացու օրը» կարող են խաշ ուտել՝ Աշոտյանը […]

Դատավորները խուճապի մեջ են. շատերն աղոթում են, որ իրենց չմակագրվի Քոչարյանի գործը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1»-ի քրեական գործից անջատված մասը, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դատարան կուղարկվի երկուշաբթի օրը: Այդ օրը լրանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնգօրյա ժամկետը, երբ հսկող դատախազը կա՛մ պետք է հաստատի մեղադրանքը՝ ուղարկելով այն դատարան, կա՛մ վերադարձնի կրկին նախաքննության: Մինչ […]

ՔՊ նիստը անցել է բավական թեժ մթնոլորտում. վարչապետը զայրացել է. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, առաջիկա համագումարին ընդառաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի նիստը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այն անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը ՔՊ-ում գնահատում են որպես ներկուսակցական դեմոկրատիայի վկայություն: Հատկապես բուռն քննարկումներ են եղել համագումարի անցկացման ժամկետների առումով:  Ըստ մեր աղբյուրի փոխանցման, համագումարն ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել […]

Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Այսօր՝ ապրիլի 26-ին, Պորտուգալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը։ Խորհրդարանն այդ բանաձեւով հայտարարել է՝ «Այս հիշատակի տուրքը դաս է մեր ժամանակների համար, քանզի համաշխարհային մասշտաբի հասնող ազգայնականության, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության ներկայիս մակարդակի առկայության պարագայում անհրաժեշտ է հիշել անցայլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի