24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սանասարյանի հետ առնչվող վթարի դեպքով պետք է քրգործ հարուցվի․ իրավապաշտպան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․  «Հետևում եմ «Անալիտիկ» լրատվականի բացահայտման «ոդիսականին»՝ կապված Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար կատարված վրաերթի պատմության հետ։Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց…Եթե ինքնին լուրն անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր միայն խիստ նախնական ենթադրություն ձևավորել, ապա տեսանյութն արդեն բավականաչափ համոզիչ էր, և այս պատմությունը պետք է քննվի ամենայն […]

«Ցեղասպանությունից 100 տարի անց թուրքական բանակը կրկին ձեռք է բարձրացնում հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների վրա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի նիստին։ Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ թուրքական ներխուժմանը Հյուսիսային Սիրիա եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար աղետին։ Շեշտել եմ մեր հայրենակիցներին եւ այլ ազգային ու կրոնական փոքրամասնություններին սպառնացող վտանգները։ Արձանագրել եմ, որ ցեղասպանությունից 100 տարի անց թուրքական բանակը կրկին […]

Առավել խայտառակ պատասխան, որ Փաշինյանը տվեց Ալիեւին, չեմ հիշում որեւէ նախագահի կողմից. ռազմական փորձագետ /տեսանյութ/

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին Հենարան մամուլի ակումբում հայտարարեց, որ Աշխաբադում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան հայտնի խոսակցությունը մի նպատակ ուներ՝ հերթական անգամ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում.  « Այն, ինչի մասին խոսեց Ալիեւը, նորություն չէ: Ադրբեջանական մամուլը դեռ անցած տարվա փետրվարից ողողված էր Նժդեհին որպես ֆաշիստ ներկայացնող հոդվածներով, Հանրապետական կուսակցությանը որպես ֆաշիզմի գաղափարախոսություն […]

Ալիեւը հարվածը փախցրեց Փաշինյան Նիկոլից՝ թիրախավորելով Սերժ Սարգսյանին ու Հանրապետականին. փորձագետ /տեսանյութ/

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին Հենարան մամուլի ակումբում հայտարարեց, որ Աշխաբադում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան հայտնի խոսակցությունը մի նպատակ ուներ՝ հերթական անգամ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում.  « Այն, ինչի մասին խոսեց Ալիեւը, նորություն չէ: Ադրբեջանական մամուլը դեռ անցած տարվա փետրվարից ողողված էր Նժդեհին որպես ֆաշիստ ներկայացնող հոդվածներով, Հանրապետական կուսակցությանը որպես ֆաշիզմի գաղափարախոսություն […]

Եթե ահաբեկիչներին իմ դեմ լարելով են փորձում ինձ լռեցնել, չի ստացվելու. Շարմազանովը՝ իր դեմ դատական հայցի մասին

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանգիստ է վերաբերվում Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի կողմից իր դեմ ներկայացված դատական հայցին։ «Կլինի դատական ընթացակարգ, փաստաբաններս կզբաղվեն այդ գործով», – Primenews.am-ին ասաց Շարմազանովը՝ մեկնաբանելով իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցը։ Նա հիշեցրեց, որ օրեր առաջ նշել էր, որ Փաշկնյանը գործարքի է գնացել ահաբեկչական կառույցի ներկայացուցիչների հետ։ «Այո, […]

Մեկդ Նիկոլի ականջին ասեք՝ ընգե՛ր, էդ տուրիզմն ու տրանսգենդերիզմը մի կողմ թո՛ղ, արագի մեջ մի հատ Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրի՛ր

Ադրբեջանում տեղի է ունեցել Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլու հանդիպումը: Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Մեկդ Նիկոլի ականջին ասեք՝ ընգե՛ր, էտ տուրիզմն ու տրանսգենդերիզմը մի կողմ թո՛ղ, արագի մեջ մի հատ Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրի՛ր. գերտերությունները բան-ման են քննարկում Ղարաբաղի մասով: Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ […]

Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

2015-ի նոյեմբերի 25-ին Նորք–Մարաշում վնասազերծված  «Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին դեմ։ Այս մասին  տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը։ Վարդանյանը զրպարտություն է համարում սեպտեմբերի 13–ին Շարմազանովի կողմից իր հասցեին արված գրառումը։ […]

Իշխանությունների հերթական պարտությունը. Հրապարակ

Երեկ Սահմանադրական դատարանը հերթական ապտակը հասցրեց իշխանություններին, որը հույս ուներ, թե իր կիսատ-պռատ, անհեթեթ հիմնավորումներով դիմումը կարող է հաջողություն ունենալ, եւ Սահմանադրական դատարանը «կհանձնի» Հրայր Թովմասյանին։ Սա նաեւ այն մասին է խոսում, որ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ անցած շաբաթ կայացած «քաղաքական առեւտուրը» եւս որեւէ արդյունք չեն ունենալու։ Եվ որքան էլ որ Դատական օրենսգրքում ամրագրեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի