07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հատուցման ժամը մոտ է, գժապետության պատասխանը տալու եք․ Արմեն Աշոտյան

 

«Դադարե՜ք «սրանց» բացատրել, որ Աստծո, մարդկանց ու օրենքների առջեւ պատասխան են տալու։ «Սրանք» անհույս էին ի սկզբանե։

Մեր եւ ձեր նման միամիտները կարող էին կարծել, որ սպառնալիքներով, ատելությամբ, վրեժխնդրությամբ ու տականքությամբ իշխանությունը զավթած ոհմակը, բազմելով պաշտոնեական աթոռներին, երթեւեկելով պադավատների նստատեղերին, մեր հաշվին աշխարհով մեկ անպտուղ ֆռֆռալով, բազմամիլինանոց պետական միջոցներից օգտվելով, քարոզչամեքենայից ծուխ հանելով, ունակ է պետություն ամրացնել ու մարդկանց կյանք բարելավել։

Ես էլ եմ միամիտներից եղել։ Փորձել եմ հուշել ներքին հարցերում։ Օգնել դրսի հարցերում։ Բայց պիտի ասեմ ուղիղ. «սրանք» անհույս են։ «Սրանց» խրատ, խորհուրդ, ճիշտ պետք չէ։ «Սրանք» կյանքից «օբիժնիկ» ու ներկան ճակատագրի տեղ դրած անուղղելի սրիկաներ են։

«Սրանք» «боги Египта» նայած «проклятье Армении» դարձած բորենիներ են։ «Սրանց» վերջը դաժան է լինելու։ «Սրանց» դեպքում Նոր Կտակարանը չի գործելու։ «Սրանց»համար Հին Կտակարանն է ճիշտ։

Հատուցման ժամը մոտ է։ Գժապետության պատասխանը տալու եք»:

Գրում է ՀՀԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ