24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի դեմ կոմպրոմատային փաթեթ է գործի դրվել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթին նոր, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացման պատճառների մասին:  Բացի ուսանողների դժգոհություններից ու Թոխյանի՝ դասերից պարբերական բացակայելու հանգամանքից, նոր ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը կարճ ժամանակում բազմաթիվ սխալներ ու Թոխյանի կողմից ցուցաբերված անգործությունն ապացուցող, ինչպես նաեւ վարկաբեկիչ […]

Արցախի իշխանությունները որոշել են մերժել Սամվել Բաբայանին. Փաթեթը ՍԴ չի հասնի. Ժամանակ

«Արցախի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանի կողմնակիցների առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը ԱԺ խորհրդարանը կմերժի, եւ այն չի հասնի Սահմանադրական դատարան: Այսպիսով, այդ դիմումը մերժելու քաղաքական պատասխանատվությունը կնկնի խորհրդարանական կուսակցությունների վրա: Դիմումի տակ ստորագրել են 20 հազար արցախցիներ, որը ընդունելու դեպքում՝ Սամվել Բաբայանը հնարավորություն կունենա մասնակցելու ԱՀ խորհրդարանական ընտրություններին»:  Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

Պլան Բ` ցրել Սահմանադրական դատարանը. Ժողովուրդ

««Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործիքննությունը ՍԴ մերժումից հետո «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները քննարկում են, թե ինչ կարող են ձեռնարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած այս գործընթացը հաջողության հասցնելու համար: Ի թիվս այլ տարբերակների, որոնց մասով տարբեր քրգործեր են հարուցվել Հրայր Թովմասյանի շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ, որպես […]

«Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյանի հոդվածը. Հրապարակ

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հոդված է հրապարակել «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: Դեսպան Մինասյանի հեղինակային հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց կրճատումների:  «Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որեւէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի եւ պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին։ Նիկոլ Փաշինյանը […]

«Լուսավոր Հայաստանը» իշխանությունից նոր ակնկալիք ունի. Իրավունք

«Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաեւ Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը»,-այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ «այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս լուրը բավական մեծ իրարարնցում է առաջացրել Վանաձորում, մասնավորապես՝ տեղի ԼՀԿ-ականների շրջանում: «Լուսավոր Հայաստան»-ում […]

Իշխանության եւ Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել. Վերջինս համոզում է անցնել իր նամակի 2-րդ կետին. Հրապարակ

«Իշխանության եւ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել։ Իշխանությունը ոչ միայն ընթացք չտվեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամը լուծելու հայտնի նամակին, այլեւ մի բան էլ սխալ հանեց նրան՝  Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումով փաստելով, որ «Վահեն սխալ էր, Հրայրը՝ ճիշտ», ու «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթը սոսկ բառախաղ էր։ Բանն այն է, որ այդ դիմումն […]

Հանդիպում Ծաղկաձորում՝ Կարեն Կարապետյանի ու Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ. Հայտնի է՝ ինչ են քննարկել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որը հրավիրել են Հայաստանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը։  Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը մասնակցել են ՀՀ բիզնես միջավայրի խոշոր ու ակտիվ ներկայացուցիչներ եւ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։  Քննարկումն անցել է բավական գործնական մթնոլորտում, որի ժամանակ […]

Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որ իր հարաբերություններն ԱԺ-ի հետ կարգավորի. Ժողովուրդ

«Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հրաժարվեց պատճառներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»: Սա տարօրինակ է այնքանով, որ գործառնությունների լայն շրջանակով օժտված փոխնախարարը օրեր առաջ ակտիվ գործում էր և գնալու տրամադրվածություն չուներ: Ավելին՝ ԱԺ-ում բախում ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, […]

ՍԴ-ն մնաց Նիկոլ Փաշինյանի առջև «չկզող» եզակի պետական կառույցը․ Շարմազանով

«Սահմանադրական դատարանը միակ պետական մարմինն է, որը «չի կզել» Նիկոլ Փաշինյանի առջև»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով։ Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանը Հայաստանում պետականության, սահմանադրականության համար կռիվ տվող անձ է։  «ՍԴ-ն միակ տարածքն է, որը ՀՀ-ում համարվում է քիչ թե շատ բազմակարծության, սահմանադրականության, պետականության և ժողովրդավարության բաստիոնը։  Միակ պետական մարմինը, […]

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ, ԼՈՒՅՍ հիմնադրամի նախագահ Դավիթ Հարությունյանը։ ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած աջակցության համար։ Առանձնահատուկ ուշադրության ենք արժանացրել Հայաստանում դատաիրավական համակարգի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մտահոգություն ենք հայտնել երկրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի