24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իջևանում անտառն այրում են նրանք, որոնց արգելվեց անտառահատումը․ Հրապարակ

«Երեկ տեղեկություն ստացանք, որ Իջեւանում հրդեհներ են բռնկվել՝ այրվում է անտառը։ ԱԻՆ-ից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է իրավիճակը կարգավորելու համար։ Իջեւանյան մեր աղբյուրն ասում է, որ այս հրդեհները պատահական չեն․ անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը, եւ ոստիկանական ուժերով ճնշեցին ընդվզումը։ Այն ժամանակ արդեն անտառահատները սպառնացել էին․ «Եթե թույլ չեք […]

Սպասվում է վերջին 4 տարվա տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը․ 168․am

 «Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական թռիչքը այդպես էլ տեղի չու­նեցավ: Տեղի չի ունենա նաև հաջորդ տարի: 2020 թ. համար կառավարության տնտեսական աճի սպասումները հեռու են թռիչքային լինելուց: Ու դա ոչ թե մենք ենք ասում, այլ կառավարության ներկայաց­րած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Տնտեսական աճի ցուցանիշները, որոնք դրված են այդ փաստաթղթում, ոչ միայն թռիչքային չեն, այլև […]

Հայաստանը Թուրքիայի համար ինքնափրկության խնդիր է․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Թուրքիան դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ է հայտնվել: Պատճառը Թուրքիայի բնական աճը չի, այլ այն, որ այդ աճը հիմնականում ապահովվում է քրդերի հաշվին: Պայմանական Քրդստանի բնակչությունը աճում է ոչ միայն քանակապես, այլ տարածքային առումով ու որպես հետևանք պայմանական Քրդստանի տարածքը լայնանում է, այսինքն քրդերը սկսում են զգալի թիվ կազմել այն տարածքներում, որտեղ […]

Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից. Ինչպիսին է Փաշինյանի մոտեցումը. Ժամանակ

«Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի մեծամասնությունն անգամ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը: Նրա խոսքը վերաբերում է Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ ԱԺ դիմումին, որը մերժեց ՍԴ-ն: Վահե Գրիգորյանը համարում է, որ ընդհանրապես Թովմասյանի հարցը եւ որեւէ հարց չի կարող մերժել կամ ընդունել ՍԴ-ն, որովհետեւ այդ կառույցը լեգիտիմ […]

«Սա հստակ ռազմական սպառնալիք է». Սամվել Նիկոյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է։ – Պարոն Նիկոյան, մեր երկրում վերջին ժամանակներում ամեն ինչ պտտվում է «Մարտի 1»-ի գործի շուրջ, որը հիմա կարծես դարձել է «Ռոբերտ Քոչարյանի գործ»։ Նույնիսկ լրատվամիջոցներն իրենց թողարկումներում հաճախ «Մարտի 1»-ի գործը լուսաբանելիս՝ այն համարում են «Քոչարյանի գործ»։ Դուք՝ որպես նախկինում «Մարտի 1»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։ – […]

Փաշինյանը Հայրապետովին ազատել է նեղ անձնական պատճառներով․ Փաստ

««Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար, գեներալ Գրիգորի Հայրապետովի ազատումը բնավ կապ չունի Վիտալի Բալասանյանի այն հայտարարության հետ, թե ինքը տեղյակ է Ալիև-Փաշինյան «վերելակային հանդիպումից»: Ըստ մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է նեղ անձնական պատճառներով, որոնք այնքան կոնֆիդենցիալ են, որ այդ մասին կառավարության ղեկավարը երբեք չի խոսի: Կառավարության մեր աղբյուրը […]

«Սասնա ծռերը» «բրոնյա» արել Ազատության հրապարակը. «թեժ աշունը» չեղարկվե՞լ է. Հրապարակ

«Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել հոկտեմբերի 1-19-ը Ազատության հրապարակում հավաքներ, ապա Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի-Նալբանդյան փողոցներ-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անելու համար: Այսօր հոկտեմբերի 17-ն է, բայց որեւէ հանրահավաք կամ երթ չի անցկացվել։ Ինչո՞ւ է «ծռերի» ներկայացուցիչը նախապես «բրոնյա» արել հրապարակը, բայց ոչ մի հավաք չի […]

Սիրելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը,  այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության […]

Վիտալի Բալասանյանը շատ ճիշտ մտահոգություններ է հայտնել. Տիգրան Քոչարյան

Հայաստան-Արցախ ներքին լարվածությունը սկսվել է ապրիլյան հեղափոխությունից հետո, երբ ունեցանք նոր իրավիճակ նաև բանակցային պրոցեսում: Մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով՝ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նշած մոտեցումներն են: «Նիկոլ Փաշինյանը որոշեց բանակցության գործընթացում իր մոտեցումները ցուցաբերի: Ստացվեց այնպես, որ Արցախի իշխանությունները մի կուրսով են գնում, որն արդեն վաղուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի