24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն զզվելի դարձող եւ ստալինիզմը հիշեցնող ֆարս

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է․ «Շաբաթվա սկզբին ես գրել էի նրա մասին, որ եկել է ժամանակը Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամին օրինական, սահմանադրական լուծում տալու, եւ դրանով կանխելու նրա հետագա խորացումը, երկրի հեղինակությանը հասցվող հետագա վնասներով։ Բայց արի ու տես, որ գործող իշխանությունը դրա փոխարեն որոշեց գնալ բոլշեւիկների լավ փորձված ճանապարհով, ինչ […]

«Նախորդների արված քա՞յլն էր ապազգային ու հակահայկական, թե՞ նոր ու «թավշյա հեղափոխականների» ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թերևս ապացուցված բան է, որ հայ ժողովուրդը` ազգային արժեքների և իր հերոսների նկատմամբ ոտնձգություններին խոչընդոտելու և հակազդելու, դիմադրելու և մերժելու` հիմնավոր, խորը արմատացած և ազգային պահպանողական արժեքների նկատմամբ սպառնալիքներին դիմակայելու բնատուր և գենետիկ, ենթագիտակցական խորը թաքնված հավաքական շատ հզոր իմունիտետ ունի: Իշխանափոխությունից հետո քանիցս ականատես ենք եղել իշխանության […]

ՀՀ ներկայիս իշխանությունները գործում են ստալինյան ժամանակաշրջանի և գեստապոյի մեթոդներով. Շարմազանով

 ՀՀ ներկայիս իշխանությունները գործում են ստալինյան ժամանակաշրջանի և գեստապոյի վատագւոյն մեթոդներով։ Նման կարծիք PrimeNews-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ , ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում խիստ նման է եժովյան ժամանակաշրջանին, նրա և նրա համախոհների գործելավոճին։ Այս տեմպերով շարունակելու դեպքում Փաշինյանի իշխանությունը կգերազանցի նույնիսկ գեստապոյին»,- նշեց ՀՀկ խոսնակը։ Ըստ […]

Պարո´ն վարչապետ, էս ի՞նչ կոռուպցիոն գործարքների մեջ է նախարարդ, «Հայոց լեզուն», «Հայ գրականությունն» ու «Հայոց պատմությո՞ւնն» են ձեզ խանգա­րում. Հրապարակ

ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի և սպորտի նախա­րարության պարն էլ խախուտ կամրջին է բռնել: Մի հարցնող լի­նի՝ բա այս խաղաղ պայմաններում պարտիզան-պարտիզան կխաղա՞ն, որ դուք եք խաղում: «Հայոց լեզուն», «Հայ գրականությունն» ու «Հայոց պատմությո՞ւնն» են ձեզ խանգա­րում կրթությամբ, գիտությամբ, մշակույթով ու սպորտով զբաղվել: Պարո´ն Արայիկ Հարությունյան, իսկ պատկերացնում եք, թե Ձեր գլխավո­րած երկարահունչ անվամբ նախա­րարության աշխատակիցներն […]

Հետհեղափոխական Հայաստանում արդեն երկրորդ անգամ՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել. 168.am

Հետհեղափոխական Հայաստանում արդեն երկրորդ անգամ՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել: Հայաստանում նման դեպքեր, որպես կանոն, տեղի չեն ունենում: Եվ եթե բանկի վրա անցյալ տարի իրականացրած հարձակումը և դրա հետևանքով ոստիկանի սպանությունը կարելի էր համարել օրինաչափությունից շեղում, ցավալի դեպք, ապա այս շաբաթ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունն արդեն սպառնում է օրինաչափություն դառնալ: Կրիմինալիստ կամ ոլորտի […]

Նիկոլ Փաշինյանի դեմ լարած թակարդ, գործ կհարուցվի՞ վարչապետի եւ մյուսների դեմ. Հայելի

Մոտ երկու շաբաթ առաջ իշխանության հարճի տիտղոսին հավակնող անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն եւ իրավապահների ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ Թովմասյանը ՍԴ անդամ դառնալուց առաջ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել: Բացի այդ պնդել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Դրա մաս […]

Պետական տեռոր:Ինչպե՞ս պատահեց, որ Գյումրիից դեպի Երեւան քայլող համակրելի երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների. Հրապարակ

Ինչպե՞ս պատահեց, որ համազգային ոգեւորությունից ու սեփական ձեռքով սեփական ճակատագիրը կերտելու էյֆորիայից հետո մենք այսպիսի անկում ապրեցինք։ Այնպիսի անկում, երբ ողջ երկիրը եւ մի քանի միլիոնանոց հասարակություն իր գերնպատակը տեսնում է ոչ թե համազգային իղձերի կատարման, ոչ թե զարգացած ու բարեկեցիկ երկիր կառուցելու, ոչ թե անկախ ու միջազգայնորեն ճանաչված Ղարաբաղ ունենալու, աշխարհին սեփական նվաճումներով ու […]

Նոր տեսակի, նոր որակի և նույնիսկ նոր ցածրության հետապնդումներ: Ռուբեն Մելիքյանը իրավապաշտպաններին հրավիրում է ԱԱԾ շենքի դիմաց

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ժամը 14:30-ին լինելու է ԱԱԾ շենքի դիմաց: Պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Իմ կողմից լայվից օգտվելու պատճառն անսովոր է, այն է, ինչի մասին ես երեկ բարձրաձայնել եմ: Խոսքը վերաբերում է ՍԴ նախագահի նկատմամբ նոր տեսակի, նոր […]

«Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա…»: Ո՞վ է «ար­տա­հոս­քի» աղբյուրը. Իրատես

Ասում են, թե «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ամեն նիստից առաջ խիստ «վետո» է դրվում ներկաների առաջ. «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա…»: Գործընթացին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնապես աչքի են ընկնում Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանն ու ընդհատակում եղած ժամանակ Նիկոլին իրենց տանը պահած, «դաչաների տիրակալ» Հակոբ Սիմիդյանը: Սա­կայն «գոր­ծըն­թա­ցի» ող­բեր­գու­թյունն այն է, որ «ար­տա­հոս­քը» […]

«Սասնա ծռեր»-ի սցենարը`Փաշինյանին կտրուկ քայլերի մղել, արդյունքում վարչապետի համար նոր պրոբլեմներ ի հայտ կգան. Փաստ

Սեպտեմբերի սկզբին Փաշինյանի հետ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ակտիվ քննարկումների և քննադատությունների ալիք բարձրացրեց, սակայն Փաշինյանը այնպես ներկայացրեց իրավիճակը, կարծես թե իր և «Սասնա ծռերի» հարաբերությունների ջերմացումը բնականոն երևույթ է: Եվ երբ նայում ենք քաղաքական զարգացումների տրամաբանությանը, ապա տպավորություն է առաջանում, որ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից հետո «ծռերը» քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի