01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իշխանությունը յուրացրել է Փաշինյանը». Էդուարդ Շարմազանով

Շավարշ Գևորգյանի հյուրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Հաղորդման ընթացքում քննարկում են Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը՝ ՍԴ նախագահի պաշտոնը վաղաժամկետ թողնելու համար, Արսեն Բաբաբայանի վրա հարուցած կեղծ մեղադրանքը, Նաիրի Հունանյանի դիմումը պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով, Հոկտեմբերի 27-ի և ՊՊԾ գնդի գրավման տարբերությունները, Սերժ Սարգսյանի իշխանության հանձնման պատճառները:

«Տեսա՞ր ինչ էղավ» Ժողովուրդ

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ ուշագրավ հայտարարու­թյուն էր արել. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախ­տում: Ես պաշտոնապես հայտարա­րում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»: ՀՔԾ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, թե հիմա կենտրոնացել են այն փաստի վրա, որ Նիկոլ […]

Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում պարզաբանել է իր սկանդալային հայտարարությունը

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ արա Բաբլոյանի կողմից հնչեցված հայտարարության առնչությամբ, որում ասված է. «2019 թ. հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը հայտարարել է. «…Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե […]

«ՔՊ-ին օդ ու ջրի պես գաղափարախոսություն է պետք. հասկացել են, որ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության հստակեցման հետ կապված, քանի որ հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել։ Թերթը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ այս հարցի հետ կապված լուրջ անհանգստացած է և փորձում է հնարավոր միջոցներ ներդնել՝ հստակ գաղափարական ուղղություն սահմանելու համար, բայց այնպես, որ շատ չտարբերվի […]

Փաշինյանը փաթեթներ է հավաքում «սկանդալի» համար. Իրավունք

Կառավարության կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում այն  մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է լրջագույն ստուգումներ իրականացնել ուժային նախարարություններում: Խնդիր է դրված նախկին պաշտոնյաների դեմ փաթեթներ հավաքել առաջիկայում հանրությանը հերթական «սկանդալային բացահայտումներով» կերակրելու համար: Այս ամենն առավել նրբանկատ իրականացնելու համար ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ ինքն է դիմել Ն. Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով: […]

Տհաճ ելույթ, տհաճ պահվածք: Հայհոյանք-բանադրանք-բամբասանք փաշինյանական վարակիչ օրինակը. Հրապարակ

Մի վատ ավանդույթ հաստատեց Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, որն ուշիմ աշակերտի նման ընդօրինակում են թիմակիցները՝ կառավարության անդամներից մինչեւ պատահականորեն մանդատ ստացած վերջին պատգամավորը։ Նա շուրջ մեկուկես տարի է՝ իր ցանկացած ելույթ սկսում է հեղափոխության գովերգումով եւ ավարտում տարբեր կառույցներին ու անձանց ուղղված հայհոյանք-բանադրանք-բամբասանքով։ Ստրասբուրգում գտնվող Արարատ Միրզոյանն էլ երեկ հանդես է եկել […]

Նոր «պատվեր է»՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու. Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ առաջիկա­յում օրենսդիրների համար նոր «պատվեր է» իջեցվելու՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Եվրոպական կառույցների ներ­կայացուցիչների հետ խորհրդարանա­կանները պատրաստվում են քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Հատ­կանշական է այն, որ այս օրենքը բոլոր ժամանակներում քննարկվել ու այդպես էլ մնացել է կես ճանապարհին, քանի որ Արևմուտքը փորձում է […]

Մի’ արա, Նիկոլ, Հրայրը կոկորդիդ է մնալու. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ արշավը մնալու է իշխանության կոկորդին: «Ռոբերտ Քոչարյանի գործի՞ց ես վախենում, ուշացել ես, դա արդեն միջազգայնացված գործ է՝ ՄԻԵԴ-ում նոյեմբերին Քոչարյանի հարցով նիստ կա, ի՞նչ այլ առիթ ունես, Արցա՞խը, Ստամբուլյան կոնվենցիա՞ն…»,-նշում է Աշոտյանը:

Եթե որոշումը ստվերային չէր, ինչու՞ տեղ չգտավ Փաշինյանի «100 քայլ»-ում․ Գագիկ Մինասյանը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման սկանդալից

«Դա, ըստ էության աշխատավարձի բարձրացում է, որտեղ պարգեւավճարը հավասարեցված է աշխատավարձին» – «Փաստինֆո» – ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձերի բարձրացման սկանդալին։ Գագիկ Մինասյանի խոսքով, սա նորմալ կընկալվեր, եթե չիրականացվեր ստվերային կերպով՝ թաքուն։ Ըստ Մինասյանի, առհասարակ, ստվերային որոշումների կայացումը բնորոշ է, այսպես […]

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէր մեր բոլոր նպատակները կյանքի կոչելու համար, բայց բավարար էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի