25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մատնիչների, մատնագրերի, պատվերով քրգործերի, կալանքների վրա պետություններ չեն զարգանում . միշտ գալիս է հետոն … »

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավականաչափ կոշտ շեշտադրումներ ուներ: Դիրքորոշումը միանշանակ է՝ իշխանության որևէ ճյուղ իրավունք չունի ճնշումներ գործադրել դատական իշխանության նկատմամբ: Հանձնաժողովի նախագահն արձանագրում է, որ առկա է բաց կոնֆլիկտ` մի կողմից Կառավարության և Խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև, և որ ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները […]

«Կարգին Հայկոն» յուրայիններին տեղավորելու համար ազատվում է բանիմաց կադրերից. ժամկետը՝ մինչեւ Նոր տարի

Երևանի քաղաքապետարանում հրատապ կարգով ուզում են տեղավորել յուրայիններին՝ կապ չունի մասնագետ է, թե՝ ոչ, կարող է գործը գլուխ բերել, թե՝ ոչ։ Քաղաքապետարանի Henaran.am-ի  աղբյուրը պատմում է, թե փորձը ցույց է տվել, որ նոր աշխատակիցների ճնշող մեծամասնությունը ուղղակի անպիտան են քաղաքապետարանում աշխատելու համար: Հնաբնակները կատակում են՝ «հակառակ պարագայում պետք է լացենք կամ դուրս գանք աշխատանքից»։ Նորելուկներին […]

Լավագույն գովազդը Սերժ Սարգսյանի համար: Նա ունեցել է ավելի համեստ տուն և մեքենա, քան Նիկոլը

«Նիկոլ Փաշինյանը ու իր ընտանիքը իրենց աչքածակությամբ ու ագահությամբ իրականացրեցին Սերժ Սարգսյանի անձի լավագույն գովազդը։ Ինչ ա ստացվում, որ Սերժ Սարգսյանը օգտվել է շատ ավելի համեստ մեքենայից, օգտվել է շատ ավելի համեստ ինքնաթիռից, բնակվել է այնպիսի համեստ տանը, որտեղ բնակվել հարիր չէր Նիկոլին ու իր ընտանիքին ու դրա վերանորոգման համար Հայաստանի բյուջեն ծախսեց ավելի քան […]

Գրոհ «իշխանության թրի տակով» չանցած և անվերապահ հավատարմության երդում չտված համայնքապետների դեմ. Փաստ

Տեւական ժամանակ է` մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են ՀՀ համայնքների ղեկավարների ընդհանուր քաղաքական «դիմագծից», քանի որ ՀՀ համայնքապետների գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» և անվերապահ հավատարմության երդում չի տվել։  Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս թեման առավել սուր է դրված Լոռու մարզում, որտեղ «հնաբնակ» համայնքապետների նկատմամբ բացահայտ գրոհներ են […]

«Էս հիվանդանոցում էլ կմեռնեմ, համ էլ ըտոնց շատ չի մացե … »: Ցուցմունք՝ ազատության դիմաց, իշխանության առաջարկը՝ Մանվել Գրիգորյանին. Իրատես

Ասում են, թե իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ իրականում եւ իսկապես շատ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը որեւէ ցուցմունք կտա Քոչարյանի դեմ` Մարտի մեկի դեպքերի, բանակի ներգրավվածության մասով, կամ ինչ-որ բան «կպատմի» Հոկտեմբերի 27-ի մասին։ Հիշենք` որոշ տեղեկություններով` գեներալ Մանվելն ունի 1999-ի հոկտեմբերի 27-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպման ձայնագրությունը, եւ, շատերի պնդմամբ, նաեւ դրա […]

Ճիշտ այնպես, ինչպես ավտորիտար Թուրքիայում է: Բուհերի ինքնուրույնության մասին խոսքերը կդառնան հուշ. Իրավունք

Այս օրերին շատ քննարկվեց այն, որ ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի և սպորտի նախարարու­թյան նախաձեռնած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված փոփոխության համա­ձայն՝ բուհերում «Հայոց լեզուն», «Հայ գրականու­թյունը» և «Հայոց պատ­մությունը» չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ: Սակայն, պարզվում է՝ վերոնշյալ նախագծում սա միակ ականը չէ: Մինչ մերօրյա իշխանավորները վերամբարձ խոսքեր էին շռայլում բուհերի ինքնուրույ­նության մասին, […]

Խաբվեցի՞նք: Ինչպե՞ս պատահեց, որ փողոցից իշխանության եկած երիտասարդները ճոխ կյանքի սիրահար դարձան. Հրապարակ

Որքան էլ մենք տարբեր ենք արժեհամակարգով, գրագիտության ու աշխարհընկալման մակարդակով, այնուամենայնիվ, մեզ միավորող մի շարք հանգամանքներ ու հարցեր կան, որտեղ մենք միասնական ենք՝ լինի 4-րդ դասարանի կրթությամբ հավաքարար, թե մի քանի թեզեր պաշտպանած ակադեմիկոս։ Երբ ուսումնասիրում ես մեր հավաքական հանրային կարծիքն ու իշխանությունների հանդեպ վերաբերմունքը, գալիս ես մի եզրակացության, որ մենք, մեծ հաշվով, բավականին համեստ […]

«Նիկոլը և իր իմքայլակաները շարունակում է կռվել Սերժ Սարգսյանի ստվերի հետ». Արթուր Թովմասյան

Արթուր  Թվմասյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Նիկոլը և իր իմքայլակաները շարունակում է կռվել Սերժ Սարգսյանի ստվերի հետ: Հանրության համար հավանաբար գաղտնիք չէ, որ Նիկոլնն ունեցել է մանկության երկու երազանք՝ ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Առաջին երազանքը մասամբ իրականացել է, իսկ Սերժ Սարգսյանի դեպքում պատկերը լրիվ այլ է։ Ամիսներ առաջ տեղեկատվական արտահոսք եղավ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի