Թքած ունենալու նուրբ արվեստը: Հայկ Մարությանը Երեւանից Թբիլիսի ինքնաթիռով է մեկնում. 168 Ժամ
Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու ու թալանի մեջ մեղադրող նախկին ընդդիմադիր, ներկայիս՝ իշխանությունները, փաստորեն, իրենք էլ բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից ու հարմարավետությունից:
Այդ առումով վարչապետին չեն զիջում նաեւ իր թիմի անդամները եւ, մասնավորապես, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Պարզվում է, որ ս/թ հոկտեմբերի 4-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի գործուղված մեր պատվիրակությունն այնտեղ է մեկնել ոչ թե մեքենաներով, այլ ինքնաթիռով, ինչը հարուցել է քաղաքապետարանի աշխատակիցների եւ ավագանու անդամների զարմանքը, ովքեր նշում են, որ չեն հիշում, որ երբեւէ Վրաստան որեւէ մեկն ինքնաթիռով մեկներ:
Ընդ որում, գործուղման մասին Երեւանի քաղաքապետի հրամանի մեջ նշված չէ, թե ինչով են պատվիրակության անդամները մեկնում Վրաստան, բայց նշված է, որ բոլոր ծախսերը, բացի գիշերակացից, հոգում է Երեւանի 2019թ. բյուջեն:
Ի դեպ, այն, որ Հայկ Մարությանը Թբիլիսի է մեկնել օդային ճանապարհով, վկայում է համացանցում հոկտեմբերի 6-ին տեղադրված տեսանյութը, ուր լրագրողը Հայկ Մարությանի հետ զրուցում է օդանավակայանում:
Վերջինս պատմում է, թե ինչ նպատակով էր գտնվում Թբիլիսիում: Փաստորեն, Երեւան-Թբիլիսի ճանապարհը Հայկ Մրությանը միայն ինքնաթիռով պետք է անցնի:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այօրվա համարում: