26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային հեռուստաընկերությանը ծառայել հանրությանը

Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 21-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ կար ԵԺԿ համագումարին Սերժ Սարգսյանի ելույթին։ Ռեպորտաժն ամբողջությամբ կառուցված էր վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքի վրա։ Անդրադարձ կար նաև Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի օրերս կայացած հավաքին։ Ռեպորտաժը քննադատական էր, միակողմանի, բացակայում էր Հանրապետական կուսակցության որևէ ներկայացուցչի արձագանք։ Ռեպորտաժին հաջորդում էր Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի […]

Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ. Վանեցյանը սրում է.168 Ժամ

Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ի պաշտոնե չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ, առհասարակ ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի այն հայտարարությանը, […]

Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին. Նախկին վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:   «Շատ ներողություն, պարոն Վարչապետ. Հայաստանում հա՛մ մրցունակ բուհ կա, հա՛մ էլ առավել քան մրցունակ գիտություն: Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին»,- նշել է նա:    

Կարելի է ցավակցել Նիկոլ Փաշինյանին: Ներդրողներին աղեկտուր խնդրանքներն անիմաստ են՝ հայաստանյան կապիտալն է գնում. Հրապարակ

Անկեղծորեն կարելի է ցավակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ամենաշարքային կոնֆերանսի առիթն անգամ օգտագործում է արտերկիր մեկնելու համար, որ այնտեղ համոզի, բացատրի, խնդրի տարբեր պաշտոնական շրջանակներին, գործարարներին՝ եկեք Հայաստան, ներդրումներ արեք, բիզնես կապեր հաստատեք մեզ հետ։ Այս օրերին Իտալիայում գտնվող վարչապետը հանդիպել է Լոմբարդիա նահանգի փոխնահանգապետի եւ մի շարք իտալացի գործարարների հետ, պատմել, որ իր կառավարությունը […]

Սերժ Սարգսյանը դեռ հիմնական ասելիքը չի ասել: Հիմնական ելույթն առջեւում է. Փաստ

Նախօրեին Զագրեբում ԵԺԿ համագումարին ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որոշակի գնահատականներ հնչեցնելով Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների եւ զարգացումների վերաբերյալ։  «Փաստ» թերթի տեղեկություններով, բացի այս հրապարակային ելույթից, Սերժ Սարգսյանն ունեցել է նաեւ մասնավոր հանդիպումներ ու զրույցներ, որտեղ ավելի շատ փակագծեր է բացել հայաստանյան իրականության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության […]

Դուք ֆուտբոլ չեք սիրում, չեք ապրում ֆուտբոլով, ընդամենը քաղաքական հրահանգով դուրս եք եկել Վանեցյանի դեմ. Մխիթարյանի մայրը՝ իշխանականներին. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` ՀՖՖ գործկոմի նիստն ամենեւին էլ հաշտ ու համերաշխ չի անցել, հենց սկզբից է նիստը լարված սկսվել: Գործկոմի կազմը ուղիղ երկու կեսի է բաժանվել՝ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք համատեղությամբ նաեւ ՀՖՖ գործկոմի անդամներ են, մյուս թեւում էլ՝ Արթուր Վանեցյանն ու գործկոմի մյուս ներկայացուցիչները: Իշխանականները խիստ մարտական են եկել նիստին ու սկզբից եւեթ «ատամ ցույց […]

Հենրիխ Մխիթարյանի մայրն արձագանքել է Փաշինյանի խորհրդականին. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր պաշտոնական էջում անդրադարձել էր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ առաջարկելով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը` համարելով, որ վերջինս թքած ունի ազգային հավաքականի վրա։ Այս առիթով օրաթերթը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե նա հանդես է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի