26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Սահակյան․ Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը հետագայում շատ ավելի մանրամասն կխոսի

«Ազատությունը» հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին: «Ազատություն»․ – Վերջին օրերին անընդհատ շեշտվում էր, որ շուտով կգա ժամանակը և Սերժ Սարգսյանը կխոսի, բայց ինչո՞ւ դրսում: Սահակյան․ – ԵԺԿ համագումարը տեղի է ունեցել դրսում, և նախագահ Սարգսյանը, մասնակցելով այդ միջոցառմանը որպես Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, չէր կարող անդրադարձ չաներ ներքաղաքական այսօրվա անցուդարձին, […]

«Մերժել պոպուլիզմն ու պարտադրել արտահերթ ընտրություններ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ տարի առաջ ինձ և իմ հանրապետական ընկերներից շատերին հորդորում էին, թե մի քննադատեք Փաշինյանին, թողեք՝մարդը աշխատի: Այսօր այդ մարդկանցից շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյանին զիջելու մեջ՝ մոռանալով, որ միակ ուժը, ով չողջունեց «թավշյա» իշխանազավթումը՝ հանրապետականն էր և, բացառությամբ ինձ և իմ մի քանի հանրապետական […]

Այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել, պոպուլիզմի ոտքը, ինչպես ստի ու կեղծիքի պարագայում, շատ կարճ է. Արթուր Ղազինյան

Քաղաքական գործիչներին բնորոշ են խոսելը, մտքեր եւ գաղափարներ գեներացնելը, դրանք գեղեցիկ փաթեթավորելն ու հանրությանը «վաճառելը»։ Սակայն քաղաքական զազրախոսությունը, որքան էլ որ նորմալ ընկալվի քաղաքական ընդդիմության համար, նույնքան անընդունելի եւ վնասաբեր է իշխանության համար, հատկապես, երբ խոսքը գնում է պետության ղեկավարի մասին։ Իշխանությունն ունի աշխատելու ե՛ւ պարտավորություն, ե՛ւ հնարավորություն։ Քաղաքական ուժը կամ քաղաքական լիդերը, իշխանության գալուց […]

«Նախկիններից վառված, բայց նախկինների ժամանակ իրենց ապրուստը լավ էլ դրստած տներում այսօր Նիկոլի նկարի առաջ ծնկի են իջնում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վախվորած սիրո եւ ցինիկ ատելության պադվալների մասին Մոտ երկու տարի մեր երկիրը ցնցումների մեջ է, մարդիկ՝ մոլորության, սպասումների, հիասթափության եւ թավշյա խաբկանքի մեջ։ Ատելությունը դարձել է Սեր բառի համարժեքը, մեզանում հիմա ատում են սիրելու պես եւ սիրում են ատելությամբ, ամբողջ կյանքում իրենց խոհանոցային գոգնոցները […]

Այսպես շարունակվել չի կարող. Ամուլսարի շահագործման վերաբերյալ «Լիդիան»-ի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը՝ BBC-ի ռուսական ծառայությանը

Ամուլսարի ոսկու հանքավայրերը պետք է Հայաստանի բյուջե բերեին հարկերի տեսքով հարյուր միլիոնավոր դոլարներ: Սակայն «Լիդիան» օֆշորային ընկերության այս հավակնոտ նախագիծը բողոքի ալիք է առաջացրել տեղի բնակիչների և բնապահպանների շրջանում: Այս մասին BBC-ի ռուսական ծառայության համար իր հոդվածում գրում է Գրիգոր Աթանեսյանը: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընտրության առջև է կանգնել ներքաղաքական ճգնաժամի և մեծ ներդրողի կորստի միջև. «Լիդիան» […]

«Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետքերով. իշխանությունների սթրեսը որպես ճակատագիր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով խոսել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որն օրերս տեղի ուենցավ ԵԺԿ համաժողովում:

Երկրի 1-ին դեմքը գիտնականի համար մի սուրճն էլ է շատ համարում․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․ «Գիտնականին սուրճն էլ է՞ շատ… Ինչն ինչ, բայց չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը Հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ համարի: Մի՞թե իրոք նա այդ կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է…Նման կարծիք ունենալը մեղք է, անկեղծ եմ ասում…Դե գիտնականի ղադրը հո ամեն […]

Ո՞րն է գողականներին ասֆալտին փռելու Փաշինյանի նպատակը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ»սկանդալային օրենքի ընդունումը, որի նախաձեռնողն է իշխանամետ “Իմ Քայլը” դաշինքը, ի սկզբանե ներկայացվում էր որպես քրեածին տարրերի դեմ անողոք պայքար մղելու համար անհրաժեշտ միջոց։ Շատերս հավատացել էինք իշխանությունների այս թեզին…Սակայն ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի factor.am-ին տված հարցազրույցը, որի ժամանակ վերջինս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին մեղադրեց […]

Ընդունում-ճաապարհումներ, ճոխ հաղորդագրություններ․ իսկ արդյո՞ւնքը․ Հրապարակ

«Վատ չէ, իհարկե, որ ՀՀ վարչապետը հավասարը հավասարի նման նստում-վեր է կենում աշխարհի մեծերի հետ, ինչպես Իտալիայի վարչապետն ու Սենատի նախագահն են։ Մենք՝ որպես փոքր «ածու», մեզ շոյված ենք զգում, երբ մեր ղեկավարներին տեսնում ենք զարգացած երկրների կառավարություններում ու պառլամենտներում, եւ հույս է ծագում, որ մի օր մենք էլ այդ երկրներին կնմանվենք, ծաղկուն տնտեսություն ու […]

Փաշինյանն ընկնավորվեց՝ պադվալում մարդ փնտրելով, Սարգսյանը ցույց տվեց պետական մտածողություն

«Գրեթե միաժամանակ, մեկն Իտալիայում, մյուսը՝ Խորվաթիայում,  ՀՀ ներկա և նախկին ղեկավարները ելույթ ունեցան։ Սարգսյանը ցույց տվեց պետական մտածողություն, Փաշինյանը՝ ընկնավորվեց»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուրարդ Շարմազանով։ «Սերժ Սարգսյանի ելույթն ազգային և պետական գործչի ելույթ էր, որն այլևս իշխանություն չէ, բայց հայտարարում է, որ Ադրբեջանում իմանան՝ Արցախն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի