23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վերջին փամփուշտը». Իշխանությունը ձախողած Նիկոլի համար Սերժ Սարգսյանը «փրկության օղակ է»

 Արթուր Թվմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ քո ապիկարության ու ապաշնորհության համար պատասխանում են ուրիշները:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1999-ից, ստանձնելով «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, բոլոր ժամանակներում ամեն ինչից դժգոհող ու միշտ ընդդիմադիր Նիկոլը լծվեց օրվա իշխանություններին քննադատելու գործին։ Հանուն արդարության՝ պետք է փաստեմ, որ քննադատելուց հարմար գործ քաղաքականության մեջ չկա, քանի որ յուրաքանչյուր իշխանություն, ինչքան էլ իդեալական ու լեգիտիմ լինի և իր ժողովրդի համար մտածող, միևնույն է, չի կարող երկրի կառավարումն իրականացնել ամենաճիշտ ու համապատասխան գործիքակազմով․ պարզ է, միշտ էլ կլինեն տարբեր բացթողումներ, սխալներ, կիքսեր ու, ինչպես ասում են՝ «լյապեր»։ Սակայն պետք է նաև ամրագրեմ մի կարևոր հանգամանք․ Նիկոլը իշխանություններին քննադատում էր ոչ թե բովանդակային տիրույթում և կոնկրետ հարցերի վերաբերյալ, այլ մանիպուլյատիվ ու դավադրապաշտական, խորհրդապաշտական տիրույթներում և ըստ ամենայնի, լուրջ ուսումնասիրել էր ժամանակակից քաղտեխնոլոգիաների ու PR-ի վերաբերյալ մասնագիտական գրականությունը: Հավանաբար, ոչ մեկի համար զարմանալի չէ, որ հենց այս մանիպուլյացիոն ժանրից են «բյուջեն թալանած», Քոչարյանի 4 միլիարդի մասին, որ «գողացել էր ժողովրդից» առասպելները, «Միշիկի ու Սաշիկի» մասին լեգենդները, «800 հեկտար հող հանձնելու» անհասկանալի թեզերը, որ ոչ մի հիմնավորում ու բացատրություն մինչ օրս չունի: Այս թեզերի հիման վրա ժամանակի ընթացքում ժողովրդի մոտ աստիճանաբար սկսեցին ձևավորել քաղաքական դեմոններ։ Քաղաքական գլխավոր «դեմոնի» ընտրությունը հեշտ էր, ո՞վ, եթե ոչ՝ Սերժ Սարգսյանը։ Եվ Նիկոլը լծվեց Սարգսյանի թիրախավորման ու քարկոծման գործընթացին։ Քանի որ իր տեսակով Նախագահ Սարգսյանը փակ և ոչ այնքան հրապարակային քաղաքական գործիչ է և ամեն անգամ հավուր պատշաճի չէր հակադարձում Նիկոլի ստերին, այդ անհիմն ու սին պնդումները շարունակում էին շրջանառվել ու հնչել տարբեր առիթներով ու տարբեր հարթակներից։

Նիկոլը օգտվեց Սարգսյանի լոյալ մոտեցումից, օգտվեց աստիճանաբար, և պատշաճ պահին կարողացավ իր մոտ կուտակած ողջ կեղծ լուրերն ու սին թեզերը կազմակերպված ներդնել հանրության առաջ՝ որպես հանրային օրակարգ։Նիկոլը հասավ իր նպատակին և իշխանության գալուց հետո պատկերն ընդհանրապես չի փոխվել, շարունակում է գործել՝ ինչպես այն ժամանակ՝ անպատասխանատու հայտարարություններ անող ընդդիմադիրի դիրքերից, նորից ամեն ինչում մեղավոր են նախկինները։ Իշխանությունը ձախողած Նիկոլիի համար Սերժ Սարգսյանը փրկության օղակ է, այսպես ասած՝ «վերջին փամփուշտը», երբ այն պետք է օգտագործես, երբ այլևս այլընտրանք չկա։ Ինչպես կասեր մերօրյա դասականը՝ Նիկոլը լինելով պետության թիվ մեկ քաղաքական և տնտեսական խնդիրների պատասխանատուն, այդպես էլ դուրս չի եկել իր «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրի տրամաբանությունից և երկիրը շարունակում է տանել օրաթերթին բնորոշ մեկօրյա քաղաքական տեսլականով:

Հ.Գ.Պետությունը թերթից տարբերվում է նրանով, որ թերթի գրածի մասին արդեն մյուս օրը ոչ ոք ոչինչ չի հիշում, բայց պետության մեջ արված յուրաքանչյուր անհեռատես ու իրավիճակային գործողություն երկրի զարգացումն ու կայացումը հետ է գցում:

Հ.Գ.Գ. Որպես կանոն՝ հանրությունն ընդունակ չէ վերլուծելու և ստացած կեղծ ինֆորմացիան համապատասխան անալիզի ենթարկելու, ավելին, նա դրա կարիքն ընդհանրապես չէր զգում, կարևորն այն է, որ «իշխանությունը միշտ վատն է» ու «թալանչի, կեղեքող», իսկ Նիկոլը՝ «փրկիչը», բարի ու պուպուշ։ Արդի քաղաքական գործընթացներն ունենում են այնպիսի հետագծեր, որոնց մասին երբեմն արժե, որ խորքային ու հանգամանալից վերլուծություններ արվեն ու տրվեն հստակ ու կառուցողական գնահատականներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ