27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի իշխանության օրլիգարխը «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանն է. խնամի կդառնա՞ն. Իրատես

Ասում են, թե ամեն իշխանություն իր օլիգարխն ունի։ Լևոն Տեր-Պետրոսյանինը Խաչատուր Սուքիասյանն էր, Քոչարյանինը` Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանինը` բոլորը, իսկ Նիկոլ Փաշինյանինը` «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանը։ Վերջինս ժամանակներ առաջ, երբ Արթուր Վանեցյանը ձիու վրա էր, զանգել էր Վանեցյանին թե. «Վանեցյան ջան, դու իմ շեֆն ես»։ Երբ Վանեցյանն էլ «ձիու վրա» չէր, կրկին զանգել է նրան թե. […]

Վարչապետին դիմելու համար պահանջել են ազատվել աշխատանքից. Փաստ

Վերջերս «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի շուրջ 70 աշխատակիցները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով այն մասին, որ իրենց աշխատավարձ չի վճարվել օգոստոսի համար՝ մասնակի, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝ ամբողջությամբ: Աշխատակիցները վարչապետից աջակցություն են խնդրել, որ Ամանորի նախօրեին իրենց չնչին աշխատավարձները վճարվեն:  Ընդ որում, ոռոգման սեզոնին մատակարարված ջրի վճարի գանձումը կազմել է 93 […]

Ինչու է հետաձգվում Սերժ Սարգսյանի հարցաքննությունը. Հրապարակ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մինչեւ տարեվերջ, հակառակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոստումներին, չի հրավիրի Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին․ այս մասին մեր զրույցում խոստովանեցին հանձնաժողովի անդամները՝ ասելով, որ գուցե եկող տարվա մեջ նրանց ծանուցագրեր ուղարկեն։ Հանձնաժողովը, ըստ ամենայնի, չի ստացել այնպիսի «կասկածելի» տեղեկատվություն, որոնք պետք է պարզաբանեն նշված անձինք։ Հիշեցնենք, որ […]

«ԿԵՑՑԵ՛ մեր արդար» կառավարությունը՝ «լուծեց» բազմազավակների խնդիրը

2019թ. դեկտեմբերի 19-ին կառավարությունը հավանություն տվեց պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքի լրացման նախագծին (https://www.e-gov.am/sessions/, օրակարգի 6-րդ հարց):           Նախագծի հիմնավորումը ցնցող է՝ նպատակի, ակնկալվող արդյունքի տեսանկյունից: Այն ունի հետևյալ ընդհանրական բովանդակությունը: Նախ՝ գործող կառավարությունը բազմազավակ ընտանիքների սոցիալական երաշխքիներն ու աջակցությունը համարում է անբավարար, որը հանգեցրել է այդ ընտանիքների թվի նվազման: Հետևաբար՝ գործող […]

Մեզ մտահոգում է մեր երկրի չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը. ՌԴ մշակույթի գործիչները կոչ են անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ» ֆեյսբուքյան էջը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ. «Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների հայտարարությունը. Մենք գնահատականներ չենք […]

Մհեր ջան, հարազատ, սխալ ես ընկալում իրականությունը. Աննա Հակոբյանը Մհեր Արշակյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մհեր ջան, հարազատ, սխալ ես ընկալում իրականությունը… Մեր երեխաները ջիփերի կարիք չունեն, մեր երեխաները թիկնապահների կարիք չունեն, պետական առանձնատան կարիք չունեն։ Շուշանը մինչեւ հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն, որովհետեւ չի ուզում տարբերվել նրանցից։ Աշոտը ամեն հանդիպման ժամանակ ասում է. «Մամ, հիշում […]

Գաղտնի փաստեր ՊՈԱԿ-ի Հովոյի ու Ստյոպա Սաֆարյանի դիալոգից

Ժամանակին, որ նման նյութ էր հանդիպում, թերահավատ էի, սակայն ժամանակը ցույց տվեց, որ Ջուջուլասերը ամեն դեպքում ակտիվ աշխատել է… Գաղտնի փաստեր ՊՈԱԿ-ի Հովոյի ու Ստյոպա Սաֆարյանի դիալոգից: Ստյոպա Սաֆարյանի գողացված հեռախոսից հերթական սենսացին խոսակցություն են մեզ ուղարկել։  Նարեկ Մանթաշյանը սքրին շոթեր է հրապարակել ֆեյսբուքյան հանրագրում:  

Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել

Արդեն մի քանի օր է, հանրությունը բուռն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի հարցը։ Քննարկումները թեժացան այն աստիճան, որ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձավ թեմային՝ փորձելով պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն կարծելով, թե հեռուստադիտողը հավատաց ներկայացված բոլոր փաստարկներին, Փաշինյանը դիմեց հին ու բարի մեթոդներին և որոշեց թեման լրիվ ցրելու համար մեղքը գցել […]

Կհայտնվի բանտում․ Նիկոլ Փաշինյանը սպառնաց Աղվան Վարդանյանին

Politik.am-ը գրում է. Օրերս մենք տեղեկացրել էինք, որ Երևանում ձևավորվել է նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ, որի աշխատանքները համակարգելու է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Դեկտեմբերի 18-ին Աղվան Վարդանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով և հայտարարեց․ «Դուք տեսնում եք Քոչարյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները եւ աչք ու ականջ ունեցողը կտեսնի, որ իր գնահատականները եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի