«Ով ինչից խոսի,սրանք խոսում են,թե ՀՀԿ-ն շանս չունի վերադառնալու». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավարտվում է 2019թ-ի քաղաքական տարին։
Իշխանությունն ու ընդդիմությունն ամփոփում են արած և չարած գործերը։
Բնական է,իշխանությունը փորձում է ներկայացնել իր «ձեռքբերումները»,իսկ ընդդիմությունը՝ քննադատել իշխանություններին բացթողումների համար։
Բայց արի ու տես կան իշխանության ներսի և «ընդդիմադիր» սազանդարներ, որոնց գործը ՀՀԿ-ին քննադատելն է։
Ով ինչից խոսի,սրանք խոսում են,թե ՀՀԿ-ն շանս չունի վերադառնալու։
Տո,այ քաղաքական գաստրոլյորներ, չհասկացա՞ք, որ ՀՀԿ-ն եղել է , կա ու լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի ամենաառանցքային դերակատարներից մեկը։
Դուք ձեր ճակատագրից խոսեք, որ ամբողջությամբ կախված է իշխանության ղեկավարի տրամադրությունից ու քմահաճույքներից, իսկ մենք՝ հարապետականներս, ապացուցել ենք մեր քաղաքական կենսունակությունը։
Ի տարբերություն շատ շատերի, ում գերնպատակն է եղել ու կա մնալ իշխանության մեջ կամ իշխանության կցորդ, մեր նպատակն այլ է, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին՝ անկախ կարգավիճակից։
Հ.Գ.Անիմաստ է հանրապետականներիս վախեցնել հնարավոր ձերբակալություններով։ Աշոտ Նավասարդյանին ու Անդրանիկ Մարգարյանին չեն վախեցրել խորհրդային բանտերը,իսկ Վազգեն Սպարապետին ու Սերժ Սարգսյանին՝ պատերազմը։Մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով։ Այնպես,որ 2020թ.-ի համար նոր թեմա մտածեք։
Հ.Հ.Գ.Արտահերթ ընտրությունները ցույց կտան, թե ով՝ ինչքան ձայն ունի, պարոնայք։ Դուք ձեր դարդը լացեք , պարոնայք «պալատական ընդդիմադիրներ»»: