21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է. «Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի: Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին»:

Օտարածին, կեղծ բարքերն ու սովորույթները չեն կարող խարխլել մեր ազգային արժեհամակարգը. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: «Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և սփյուռքի քույրե՛ր և եղբայրնե՛ր, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներին: Թող յուրաքանչյուրիդ տանը միշտ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման […]

Ամանորը յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով։ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Ամանորի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ: Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև և առիթ՝ գնահատելու անցած ուղին, արարված լավն […]

Սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ խոպանչի էր, կամ իշխանությունը զավթած քայլարաստները

Սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ խոպանչի էր, կամ իշխանությունը զավթած քայլարաստները: Մի կես ժամ քայլեցի փոքր կենտրոնում, մարդ չտեսա, ում էլ տեսա ասում էին, չկա կաղին, մանդարին … սենց Նոր տարին: Շնորհակալ եմ՝ սիրելի խոպանչիներ, Նիկոլը սիրում է բոլորիդ:))) Արթուր Թովմասյան 

Մտա թեյարան՝ թեյելու ու ինչ պարզվեց. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մտա թեյարան՝ թեյելու ու ինչ պարզվեց. հայրենակիցներիցս տասնյակ հազարավորները մեկնում են Վրաստան՝ Նոր տարի նշելու, մի մասն էլ շեֆական թելադրանք է ստացել «կամավոր-պարտադիր» հիմունքներով կեսգիշերին հրապարակում բրդուճ ուտելու եւ ունկնդրելու «առաջնորդի» ելույթը: Շնորհավոր Նոր տարի, ժողովուրդ ջան»: Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Մտել եմ […]

Մերժել է պետք հասարակությունը բաժանելու բոլոր փորձերն ու միտումները․ Արթուր Վանեցյանի ուղերձը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է գալիք Ամանորը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, քույրե՛ր և եղբայրնե՛ր Ժամեր անց դիմավորելու ենք 2020 թվականը։ Շնորհավո՛ր Ամանոր։ Մեր հասարակության բոլոր անդամները, ընտանիքները, բոլորս՝ մեծ ու փոքր, արժանի ենք պարզ մարդկային երջանկության։ Հանրային ներքին համերաշխության պայմաններում չկա որևէ արտաքին ուժ կամ թշնամի, որ ի վիճակի լինի սպառնալ մեր պետությանը, մեր ժողովրդի, […]

Մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ. Արտակ Դավթյանն ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով: «Հարգելի´ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: 2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի […]

«Նիկոլին լավ եմ հասկանում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակից՝հրապարակ Հավատացեք՝ Նիկոլին լավ եմ հասկանում, նա հրապարակի ծնունդ է, հրապարակով իշխանությունը վերցրած եւ դա է պատճառներից մեկը, որ նրան հրապարակը ձգում է։ Նա ամեն ինչ անում է հրապարակի համար, ինքը ուժ է փնտրում հրապարակում։Սա է պատճառը, որ այսօր դարձյալ ընկել է դռնեդուռ, Կողբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի