24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանի անձի շուրջ աղմկահարույց մեղադրանքներից յուրաքանչյուրը շարունակում է մնալ չապացուցված: Ինչ պատահեց դատավորին.. 168 Ժամ

Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, փոխեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորում խափանման միջոցը։

Այս առերևույթ սովորական դատավարական գործողությունը միգուցե այդպես էլ մնար սովորականության նույն տիրույթում, եթե չունենար անսովոր նախապատմություն։

Մի կողմ թողնենք, թե իշխանական մեղադրամեքենան որքանով էր ճիշտ կամ հիմնավորված ներկայացնում Մանվել Գրիգորյանի մեղադրանքի համար հիմք ծառայած գործողությունների ծանրությունը, նախկինում նրա կողմից գործած առերևույթ կոռուպցիոն քայլերը, որքանով էր հիմնազուրկ կամ հակառակը, այսպես ասած, տուշոնկայի և դպրոցականների՝ Ապրիլյան պատերազմի զինվորներին գրված նամակների հորինված կամ իրական լինելը, որքանով նոր իշխանությունները հայտնի տեսանյութի միջոցով կարողացան հասարակությունից էմոցիաներ կորզել և մանիպուլյացնել հեղափոխություն-իշխանափոխության ճանապարհին. դա ցույց կտա ժամանակը։

Այն, որ Մանվել Գրիգորյանը սուրբ չէ, հայտնի է բոլորին, ինչպես և հայտնի է, որ որևէ երկրի պատերազմով անցած որևէ գեներալ չի կարող անբիծ կենսագրություն ունենալ։ Ցանկացած պատերազմ ունի իր կեղտերը և արատները, հերոսներն ու հակահերոսները, բայց և փաստ է, որ նաև որևէ իշխանություն սուրբ չէ և նույնպես ունի իր արատները և կեղտերը։

Նույն դատավորի կողմից նույն առողջական վիճակի վերաբերյալ Գրիգորյանի փաստաբանների կողմից ներկայացված մեկ տասնյակից ավելի միջնորդությունները որևէ անգամ չեն բավարարվել։ Բայց արի ու տես, որ նույն դատավորը, նույն հիմքով և կարծես թե կրկնվող բովանդակությամբ այսօրվա միջնորդությունը բավարարեց հաշված ժամերի ընթացքում։

Ինչո՞ւ, որովհետև միջնորդությունը ներկայացնում էր դատախազությո՞ւնը, թե՞ Գրիգորյանի մեղավորության կանխավարկածն անսասան պահելու համար ականջահաճո է անպայման մեղադրող կողմի միջնորդության բավարարման փաստը…

Անկախ ամեն ինչից, Մանվել Գրիգորյանի անձի շուրջ աղմկահարույց մեղադրանքներից յուրաքանչյուրը շարունակում է մնալ չապացուցված, իսկ թե ինչ փոխվեց միջնորդության տեքստի հիմնավորվածության մեջ՝ դարձյալ ցույց կտա ժամանակը…

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ