27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սխալ գնահատական է, տարրական մեթոդոլոգիական հարցեր հաշվի առնված չեն․ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետը այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 […]

«Աբսուրդի թատրոն». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ օտարերկրյա գործակալների և Արցախում պատերազմ հրահրող դավադիր ուժերի մասին վարչապետի հայտարարությունները դառնում են հերթական օդում կախված լուրերը, երբ մարդկանց սառնարանի և գրպանի պարունակությունը չի ավելանում, իսկ թոշակներն էլ բարձրանում են ոչ թե 150 տոկոս, ինչպես պաշտոնյաների պրեմյաները, այլ չնչին` 10 տոկոս, Փաշինյանն օրակարգ է նետում զուգարանների և […]

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել». Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ Այսօր ինձ դիմել է քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։ Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր […]

2019 թվականը երկրորդ ամենատաք տարին է 2016-ից հետո. Գագիկ Սուրենյան

Երկրագնդի վրա 2019 թվականը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը համարել է երկրորդ ամենատաք տարին 2016 թվականից հետո, ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել այս կոռուպցիոն դրսևորումը». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկը՝ գրելով. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինը միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահի գրասենյակում պաշտոն է զբաղեցնում, պետական բյուջեից գումարներ է ստանում և մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը, ի դեպ, ուղիղ առնչվում է ամուսնու զբաղեցրած պաշտոնի հետ: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել […]

2020-ի ամառվանից կգործարկվեն Ղրիմից Հայաստան չվերթներ

«Ռոսավիացիան» Սիմֆերոպոլի (Ղրիմ) և Երևանի օդանավակայանների միջև համաձայնեցրել է 2020 թվականին օդային հաղորդակցության գործարկումը, ТАСС-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը: ««Պեգաս ֆլայ» ընկերությունների խմբի «Իկար» ընկերությունը ստացել է Ռոսավիավիայի համաձայնեցումը շաբաթական յոթ թռիչք Երևան-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնելու համար: Այժմ նրանք նախատեսում են մեկնարկը տալ երկու թռիչքով այս տարվա գարնանը, […]

Վարչապետը հարվածում և անհարմար դրության մեջ է դնում ԱԱԾ-ին․ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը գրում է «ԱԱԾ–ն օպերատիվ–հետախուզական միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու համար սատանայի ու որոշ շրջանակների համագործակցության ձևերը»։ Երեկ այսպիսի վերնագիր տեսա լրահոսում (հղումը՝ մեկնաբանությունում)։ Մտածեցի հերթական ֆեյքային լուրն է ԱԱԾ–ի դեմ, բայց պարզվեց Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի նյութն է։ ՀԺ–ն հարցում է ուղարկել ԱԱԾ, թե բա ի՞նչ եղավ վարչապետի հանձնարարականը սատանայի մասով։ […]

Ցավում եմ, որ կեղծ կամ չստուգված լուրերի և ոչ պրոֆեսիոնալիզմի մշակույթը վարչապետից ու կառավարությունից փոխանցվել է նաև պաշտոնական մամուլ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում լույս է տեսել «ԵՄ-ն կոչ է արել պատժել Թուրքիային, իսկ ԵԽ-ն՝ Ադրբեջանին՝ ճանաչելով ԼՂՀ-ն» վերտառությամբ հոդված, որտեղ առկա է հետևյալ հատվածը․ «նախորդ տարեվերջին ԵԽ պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ պաշտոնական կոչ հղեցին՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը և պատժելու Ադրբեջանին՝ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորությունները […]

Տնտեսական հեղափոխության պատկերացումները սկսվում են զուգարաններից. քաղաքագետ

168.am-ը գրում է․ «Արտանիշի գագաթից ԱՄՆ եւ ԻԻՀ նախագահներին հղած ուղերձն իրենից որևէ կարևորություն չէր ներկայացնում, 168.am-ին ասել է քաղաքագետ Արմեն Բադալյանը, պարզաբանելով. «ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների սրման վրա  Հայաստանի վարչապետի հայտարարությունը որևէ նշանակություն չունի, ուզում է՝ այդ հայտարարությունն անի սարի գլխից, սարի տակից կամ ստորոտից։ Համոզված եղեք, որ վարչապետի այդ հայտարարությունը որևէ միջազգային լրատվամիջոց չի […]

Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

News.am-ը գրում է․ «ՀՔԾ-ում ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։ Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Նշենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց, այդ թվում Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին։ ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի